Մեր Մասին
Իմփրեշն Վեբ Ստուդիոն պրոֆեսիոնալ վեբ ստուդիա է` հիմնված 2008թ.-ին Հայաստանում` Երևանում:
Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն տեսականի, որը ներառում վեբ կայքերի դիզայն, տեխնիկական սպասարկում, վեբ կայքի դիզայնի վերափոխում, վեբ հոսթինգ, գրաֆիկական դիզայն, Ֆլեշ ծառայություններ,լոգո դիզայն, որոնման համակարգերի օպտիմալացում ,և այլն:
Մեր կազմակերպությունը տրամադրում է վեբ լուծումներ և իրականացնում բազմազան ինտերնետ նախագծեր աշխարհի տարբեր կազմակերպությունների համար:
Մենք մասնագիտանում ենք մեր պատվիրատուների համար հեշտությամբ թարմացվող համակարգերի ստեղծման մեջ:
Մեր բովանդակության կառավարման համակարգը (CMS) թույլ է տալիս Ձեզ հեշտությամբ ղեկավարել Ձեր վեբ կայքի բովանդակությունը։ Այն թույլ է տալիս վեբ կայքում ավելացնել նկարներ, որոնց չափերը կարող են փոխվել օնլայն` օգտագործելեվ մեր հատուկ ծրագրիը:
Ի՞նչ այլ հատկանիշներ են բնութագրում լավ վեբ կայքը։ Մենք կարծում ենք, որ այն պետք է լինի՝
- Թեթև
- Հեշտ կիրառելի
- Դինամիկ
- Ինֆորմատիվ
- և, իհարկե, գեղեցիկ
Մենք կարող ենք օգնել Ձեզ ստանալ այն կայքը, որն անհրաժեշտ է Ձեզ՝ բիզնես-նպատակներին հասնելու համար։ Մենք կմշակենք կայք, որը կհամապատասխանի Ձեր կորպորատիվ ոճին։ Անհրաժեշտության դեպքում նաև կմշակենք նոր կորպորատիվ ոճ։
Բարձր տեխնոլոգիաների և դիզայնի ժամանակակից գործիքների կիրառման հետ մեկտեղ մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում և կառուցում երկարատև հարաբերություններ մեր հաճախորդների հետ։
Այսպիսով, մենք միշտ գտնում ենք յուրաքանչյուր կազմակերպության ինքնատիպությունն արտահայտող և ընդգծող լուծումներ։
Մեզ դուր է գալիս լինել պոզիտիվ, վառ և ստեղծագործական: Եթե դա բնորոշում է Ձեզ և Ձեր բիզնեսը, կապվեք մեզ հետ հենց այսօր։
Մենք սիրում ենք մեր աշխատանքը և դա ակնհայտ է:
Պատվերի ձև
Նորություններ
Լինում են շատ դեպքեր, երբ կայքի դիզայնի վերափոխումը կարող է լինել իդեալական տարբերակ և նաև խորիմաստ։
23.03.10

