Աշխատանք
Մեր թիմը կազմված է բարձր որակավորում ունեցող և փորձառու մասնագետներից, որոնք աշխատում են այնպիսի ասպարեզներում, ինչպիսիք են օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսի (GUI) դիզայն, բրենդի դիզայն, իկոնաների դիզայն, վեբ դիզայն, ֆլեշ դիզայն, վեբ ծրագրավորում և այլն:Մեր թիմի կազմակերպված աշխատանքը բազմաթիվ նախագծերի հաջող իրականացման գրավականն է։
Այստեղ կարող եք գտնել տեղեկություն մեր ընթացիկ թափուր աշատատեղերի վերաբերյալ: Ծրագրավորենք, նախագծենք և ստեղծագործենք միասին։ Հաջողություն ենք մաղթում Ձեզ։
Պարտականություններ՝
•Վեբ և տպագիր նյութերի, թվային բրոշյուրների, գովազդային նյութերի, վեբ կայքերի մշակում, և այլն
Պահանջներ՝
• Flash-ի գերազանց իմացություն, Action Script, Dreamweaver
• Վեբ դիզայնի իմցությունը ցանկալի է
• Անգլերենի իմցությունը ցանկալի է
• Անկախ, միջանձնային շփման և թիմային աշխատանքի ունակություններով
Պարտականություններ՝
• Վեբ մշակում
• Համագործակցություն թիմի հետ
Պահանջներ՝
• Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
• PHP, MySQL, AJAX, Java Script գերազանց իմացություն
• Արդյունավետ աշխատելու և ժամկետներին համապատասխանելու ունակություն
• Անգլերենի իմցությունը ցանկալի է
Պարտականություններ՝
• Պատասխանատվություն կայքի դիզայնի, վեբ և տպագիր նյութերի մշակման և նախագծման համար
• Համագործակցություն թիմի հետ
• Աշխատանքների որակի պահպանում և դիզայնի կատարելագործում
Պահանջներ՝
• Առնվազն 4 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
• Ուժեղ ստեղծագործական ունակություններ, լավ գրատպական և նախագծման ունակություններ
• Photoshop, Corel Draw, Dreamweaver իմացություն
• Աշխատանքների պորտֆոլիո
• Անգլերենի իմցությունը ցանկալի է
• Հետաքրքրվածություն, պատասխանատվություն, սեղմ ժամկետներում և թիմի հետ աշխատելու ունակություն
