Call Us+374 60 52 55 00

Գոււգլը պաշտոնապես թողարկել է mod_pagespeed

Գոււգլը պաշտոնապես թողարկել է mod_pagespeed Կայքերի արագությունը ամենակարևորն է - այս մասին անդադար լսել ենք Գուգլից: Այդ իսկ պատճառով 2010 թվականին ընկերությունը բետա ռեժիմում թողարկեց open-source մի մոդուլ Apache վեբ սերվերի համար, mod_pagespeed անվանմամբ: Վերջինս հնարավորություն է տալիս կրճատել կայքերի բեռնումը 50%-ով:
Անցել է երկու տարի, և այդ ժամանակահատվածում Գուգլ ծրագրավորողների թիմը ակտիվորեն լավացրել է տվյալ մոդուլի աշխատանքը, որակը և արդյունավետությունը: Այս ամենը նպաստեց նրան, որ ծրագիրը վերջերս դուրս եկավ բետա ռեժիմից:

Գուգլը հայտարարել է, որ այս գործիքը պատրաստ է լայնորեն կիրառման, սակայն պետք է նշել, որ խոշոր հոսթինգ տրամադրողները, ինչպիսիք են DreamHost-ը, Go Daddy-ն և EdgeCast-ը, արդեն բավականին երկար ժամանակ mod_pagespeed օգտագործում են արտադրության մեջ: Mod_pagespeed  կիրառվում է գրեթե 40 տարբեր օպտիմիզացիոն ֆիլտրերով: Օրինակ, այն կարող է օպտիմալացնել ձեր նկարները ավտոմատացված տարբերակով՝ չափերի և այլ պարամետրերի օպտիմալացմամբ: Ինչպես նաև կատարվում է CSS և JavaScript ծրագրերի միաձուլված օպտիմալացում:

Մոդուլի միակ թերացումը կայանում է նրանում, որ հիմնական դեպքերում mod-pagespeed մոդուլը չի ապահովում կայքերի աշխատանքի զգալի արագությունը, ավելի շուտ հակառակը՝ ակնհայտ ձևով դանդաղեցվում է  կայքի աշխատանքի վերբեռնումը, և հարկ է լինում ծախսել հավելյալ ռեսուրսներ նկարների, սկրիպտների, փոխանցումների gzip օգտագործման և այլնի համար: mod_pagespeed մոդուլը արդեն իսկ կիրառվում է  ավելի քան 120 հազար կայքերում ամբողջ աշխարհով: Գուգլը հրավիրում է մյուս ցանկացողներին միանալ այդ կայքերի շարքին:
Ավելի մանրամասն mod_pagespeed-ի մասին կարող եք կարդալ այստեղ:  
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան