Call Us+374 60 52 55 00

HTML5 – Նոր Տեխնիկական Հնարավորություններ Վեբ Կայքերին

HTML5 – Նոր Տեխնիկական Հնարավորություններ Վեբ Կայքերին HTML5 հանդիսանում է կայքերի կոդավորման նոր լեզու: 2011թ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կայքերի գրեթե 34% պատրաստված են HTML5-ով: Անկասկած այդ քանակը կավելանա ժամանակի ընթացքում: Բայց այստեղ գոյություն ունի մեկ այլ խնդիր: Ոչ բոլոր վեբ բրաուզերներն են ամբողջությամբ տիրապետում HTML5-ի առանձնահատկություններին:Արդյո՞ք կարող է կոդավորման այս լեզուն խոչընդոտ հանդիսանալ կայքերի օպտիմիզացիայի համար: Ի՞նչ պետք է իմանան կայքատերերը: Կա հավաստի ինֆորմացիա, որը ներկայացնում է HTML5-ի ներկա իրավիճակը և հնարավորությունները: Վերջիններս շատ կարևոր են և օգտակար կայքատերերի համար: Այն ներկայացվել է Քերրի Դենի կողմից.

"HTML5  ինչ-որ մի օր կլինի ավելի լավը, սակայն դեռ ժամանակը չի եկել "
Տվյալ տեսակետը հավաստիացնում է այն փաստը, որ ոչ բոլոր վեբ բրաուզերներն են ամբողջությամբ տիրապեոտւմ HTML5-ի առանձնահատկություններին:

"HTML5 հրաշքներ կգործի ձեր կայքի օգտին,հիմնականում տրաֆիկի որոնման համակարգերի տեսանկյունից:"
HTML5 -ի որոշ բաղադրիչներ ավելի դյուրին է օգտագործման մեջ, ինչպես նաև վերջինս նպաստում է, որպեսզի որոնման համակարգերը գտնեն ու տարանջատեն կարևոր ինֆորմացիան:

Օրինակներ`
  •  <articlе>(HTML5-ում) բաղադրիչը նախանշում է, որ տեղեկության այդ հատվածը ավելի կարևոր է, քան այն հատվածը, որը գտնվում է <footer> բաժնում: Տվյալ թեգը թույլ է տալիս որոնման համակարգերին ավելի հեշտությամբ ինդեքսավորել կայքի կարևոր հատվածը:
  • Նաև HTML5-ը հնարավորություն է ընձեռնում կարդալ նկարները և անիմացիաները:Նախկինում դա հնարավոր չէր, իսկ տվյալ ֆունկցիան առավել կարևոր է այն կայքերի համար, որոնք հիմնված են ֆլեշ-անիմացիայի վրա: Սա իր հերթին նպաստում է կայքերի օպտիմիզացիային որոնման համակարգերում:

"HTML5 հնարավորություն է ընձեռնում փոխանցել այն, թե ինչպես են օգտագործողները փոխազդում վեբ կայքերի հետ "
HTML5  թույլ է տալիս հեշտ և ֆորմալ ներկայացնել թվայնացրած աուդիո և վիդեո պատկերները: Հատկապես այն կայքերը, որտեղ մեդիան զբաղեցնում է առավել կարևոր հատված, կշահեն եթե օգատգործեն HTML5:


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան