Լոգո դիզայն
Յուրօրինակ դիզայնով լոգոն, որն իր տեսքով համապատասխանում է Ձեր կազմակերպությանը, կարող է առանձնացնել այն մյուսներից:
Ինչպես օֆլայն մարքեթինգում, այնպես էլ ինտերնետ մաքեթինգում Ձեր կազմակերպության ներկայացումը մարդկանց և այն հիշելի դարձնելը կարևորագույն դեր են կատարում։ Մենք մասնագիտացած ենք գեղագիտական, յուրօրինակ լոգոների ստեղծման մեջ։
Վեբ կայքերը, որոնք չունեն լոգո, անավարտ տեսք ունեն և կորցնում են բրենդինգի կարևոր հնարավորութուն, միևնույն ժամանակ, այն լոգոները, որոնք չունեն պրոֆեսիոնալ տեսք, պարզապես վատ տպավորություն են թողնում:
Մենք Ձեր վեբ կայքը կձևավորենք Ձեր լոգոյի տեսքին համապատասխան` ստեղծելով այնպիսի հավասարակշռություն և գույների համադրություն, որը կունենա ցանկալի տեսքը:Ինչու՞ վստահել մեզ Ձեր լոգոյի ձևավորումը։
- Մենք աշխատում ենք բազմազան ոճերի մեջ։
- Մենք առաջարկում ենք այնքան սկզբնական տարբերակներ, և կատարում այնքան շտկումներ, որքան անհրաժեշտ է լոգոյի լավագույն տարբերակը ստանալու համար։
Մենք վեբ դիզայնի մի կազմակերպություն ենք, որն ընդունակ է իրականացնել գրաֆիկական դիզայնի ցանկացած պրոյեկտ բարձր վարպետությամբ և ամենակարևորը` աշխատանքի հանդեպ սիրով:
Մենք կանենք ամեն հնարավորը, ստեղծելու համար տարբերվող և յուրօրինակ լոգո, որը կցուցադրի Ձեր կազմակերպության հատուկ ինքնությունը:
Պատվերի ձև
Նորություններ
Լինում են շատ դեպքեր, երբ կայքի դիզայնի վերափոխումը կարող է լինել իդեալական տարբերակ և նաև խորիմաստ։
23.03.10

