SEO
Սկսենք այն բանից, թե ինչ է իրենից ներկայացնում որոնման համակարգի օպտիմալացումը:
Շատ վեբ կայքերի համար որոնման համակարգերը, ինչպիսիք են Google™-ը և Yahoo®-ն, գլխավոր միջոցն են հանդիսանում այցելուներ ունենալու համար։ Սակայն միայն վեբ կայք ունենալը դեռևս չի նշանակում, որ մարդիկ կկարողանան գտնել այն որոնման համակարգերում:
Վեբ կայքերը պետք է ի սկզբանե ստեղծված լինեն՝ որանման համակարգերին հարմարեցված կերպով։ Այս նպատակով վեբ կայքի բովանդակությունը պետք է գրվի` հաշվի առնելով ոչ միայն այցելուներին, այն նաև որոնման համակարգերը:
Հարկ է նշել, որ արդեն գոյություն ունեցող վեբ կայքը որոնման համակարգին հարմարեցնելու փորձը կարող է լինել շատ ավելի բարդ և ժամանակատար, քան նման մեկի նախագծումը հենց հիմքից:
Սակայն, եթե Դուք տեսնում եք, որ
- Ձեր կայքն ունի հասանելիության և այցելուների թվաքանակի ավելացման կարիք
- Դուք կորցնում եք Ձեր այցելուներին և պոտենցիալ հաճախորդներին՝ որոնողական համակարգերում ցածր դիրքերի պատճառով,
մենք կարող ենք լուծել այդ խնդիրները։
Մեր որոնման համակարգի օպտիմալացման ծառայությունները կնպաստեն Ձեր կազմակերպության աճին և զարգացմանը: Ձեր վեբ էջերը մեկ առ մեկ կպատրաստվեն որանման համակարգրերին համապատասխան կառուցվածքով` կապակցելով այս էլեմենտները վեբ կայքի մարքեթինգային կողմերին:
Պատվերի ձև
Նորություններ
Լինում են շատ դեպքեր, երբ կայքի դիզայնի վերափոխումը կարող է լինել իդեալական տարբերակ և նաև խորիմաստ։
23.03.10

