Call Us+374 60 52 55 00

Google-ը ծրագրում է վճարային համակարգ՝ օգտագործելով բջջային հեռախոսները

Google-ը ծրագրում է  վճարային համակարգ՝ օգտագործելով բջջային հեռախոսները Google-ը ծրագրում է սկսել վճարման ծառայություն բջջային կապի միջոցով, որը հնարավորություն կտա մարդկանց վճարումներ կատարել բջջային հեռախոսների օգնությամբ։ Այս տեխնոլոգիան հիմնված է NFC (near-field communication) տեխնոլոգիայի վրա, եւ, ամենայն հավանականությամբ, կթողարկվի 2011 թ.-ին։

Google-ի գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը NFC տեխնոլոգիայի մասին ասել է. «Դուք կարող եք շրջել խանութներով եւ գնումներ կատարել։ Դա այնքան հարմար է , որ ի վերջո կփոխարինի Ձեր կրեդիտային քարտերին»։

Android օպերացիոն համակարգով աշխատող Samsung ֆիրմայի սմարթֆոն Nexux S-ը մեկն է այն հեռախոսներից, որոնք արդեն ունեն NFC տեխնոլոգիան։ NFC տեգեր ներդրված են նաև Google Places-ում։

Google-ը ակնկալում է NFC տեխնոլոգիայի մուտքը 2011 թվականին, եւ որ մյուս տարի այս ժամանակ սպառողները աշխարհի տարբեր մասերից կկարողանան վճարումներ կատարել իրենց Android հեռախոսներով։
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան