Call Us+374 60 52 55 00

Google-ը թողարկել է նոր՝ Chrome 9 վեբ-բրաուզերը

Google-ը թողարկել է նոր՝ Chrome 9 վեբ-բրաուզերը Նոր Google Chrome 9-ը իր մեջ  ներառում է մի շարք նոր ֆունկցիաներ։

Առաջինը դա Chrome Instant վեբ-պարունակության ակնթարթային որոնման համակարգն է։  Chrome Instant-ի միջոցով բրաուզերը փորձում է "գուշակել", թե  որ կայքն է փնտրում օգտագործողը՝ ելնելով նախկինում այցելած կայքերի ցուցակի։ Կայքի հասցեն հավաքելուն զուգահեռ Chrome-ը կփորձի բեռնել այն կայքը, որը օգտագործողը ամենայն հավանականությամբ ցանկանում է այցելել։

Chrome 9-ում հասանելի կլինի նաև WebGL աջակցումը։ WebGL-ը նոր տեխնոոգիա է, որը հնարավորություն է տալիս վեբ ծրագրավորողներին ստեղծել 3D-մոդելներով կայքեր, առանց մտահոգվելու, որ օգտագործողի համակարգիչը չի ունենա բավարար հզորություն աշխատելու նրանց հետ։

Վերջապես,  Chrome 9 վեբ-բրաուզերում ինտեգրված է մուտք դեպի Chrome ինտերնետային խանութ, ուղղված են նախորդ վերսիաներում հայտնաբերված թերությունները, ինչպես նաև լուծված են մի շարք անվտանգության հետ կապված խնդիրներ։

Ներկայումս, Google Chrome-ը գրավում է ամբողջ բրաուզերների շուկայի  մոտ 10% -ը՝ ցույց տալով առաջխաղացման կայուն աճ։
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան