
"Գիտելիքների Գրաֆ" նոր ալգորիթմի
պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել մայիսի 16-ին - այսպիսով, մեկնարկ
դեպի նոր որոնման մեխանիզմ: Google -ը լիովին
փոխել է որոնման արդյունքների դասկարգման մոտեցումը՝ "բալանի բառերի" մեխանիզմից անցում
կատարելով իմաստաբանական մոտեցման: Այսինքն՝ Գուգլի նոր ալգորիթմը նպատակ ունի հասկանալու
հարցվող բառի իմաստը, այնուհետև ներկայացնի արդյունքները: Գալիք օրերի ընթացում այս
գործիքը կդառնա հասանելի բոլոր օգտագործողների համար:
"Գիտելիքների Գրաֆ"-ը հնարավորություն է տալիս փնտրել ըստ առարկաների, տեղի, մարդկանց, քանզի Գուգլը գիտի ամեն ինչ, և արագ կերպով ստանալ սպասված արդյունքները: Որոնման դաշտում գրելով փնտրվող բառը, հենց սկզբում դուք կտեսնեք հնարավոր արդյունքների մի քանի բլոկ: Օրինակ, եթե փնտրվում է տեղեկություն Թաջ Մահալի մասին, ապա կհայտնվեն արդյունքների հետևյալ տարբերակները.
"Գիտելիքների Գրաֆ"-ի ևս մեկ օգտակար առավելություններից է այն, որ վերջինս ունի ուսուցողական ներուժ: Հարցում կատարելով Գուգլից, այդ գործընթացը դառնում է հետաքրքիր, ճանաչողական և սովորեցնող: Գիտելիքների Գրաֆի առաջին քայլն է նոր և խելացի որոնման համակարգի կառուցումը՝ ուղղված հետագա սերնդին: Էրիկ Շմիդը՝ Գուգլի տնօրենների խորհրդի նախագահը, մտածելով ապագայի մասին, ասել է, որ մինչև 2019 թվականը անելու են այնպես, որ որոնվող և կոնկրետ հարցի համար տրվի սպառիչ և լիարժեք պատասխան, ավելին՝ պատասխանը կլինի հարցմանը բնորոշ լեզվով: