Call Us+374 60 52 55 00

Ֆեյսբուքյան վերջին նորությունները

Ֆեյսբուքյան վերջին նորությունները Ֆեյսբուք սոցիալական կայքն իր օգտատերերին է առաջարկում նոր վճարովի ծառայություն՝ հաղորդագրությունների ուղարկում Մարկ Ցուկերբերգին երաշխավորված առաքումով: Ընդամենը 100 դոլարով օգտատերը կարող է ուղարկել անձնական հաղորդագրություն Ցուկերբերգին, որը կհայտնվի անմիջապես նրա «Ստացված» նամակների ցանկում և ոչ թե սպամ հաղորդագրությունների մեջ: Այս ծառայությունը դեռևս հասանելի է ԱՄՆ-ում բնակվող օգտատերերին, սակայն չի բացառվում, որ ժամանակի ընթացքում սահմանափակումները կհանվեն:

Հիշեցնենք, որ նախկինում Ֆեյսբուքի ծրագրավորողները սկսել էին այդ վճարովի ծառայության փորձարկումը սովորական օգտատերերի համար: Ուղարկված հաղորդագրության արժեքը անհայտ բաժանորդին, որը երաշխավորված է և կզետեղվի «Ստացված» նամակների շարքում, կազմում է մեկ դոլար: Այս քայլով աշխարհի խոշորագույն սոցիալական կայքը փորձում է պայքարել սպամի դեմ: Ներկա պահին Ֆեյսբուքի օգտատերերի թիվը կազմում է մեկ միլիարդ մարդ:

Բացի այդ, Ֆեյսբուքը պատրաստվում է հանրությանը ներկայացնել նոր ֆունկցիա, որը թույլ կտա մասնակիցներին կարդալ և ստանալ տարբեր նորություններ այլ օգտատերերից՝ չավելացնելով վերջիններիս իրենց ընկերների ցուցակում: Բաժանորդագրում անվանումը հնարավորություն է տալիս տեսնել հանրային հաղորդագրությունները, նկարները և այլ բաց ինֆորմացիա: Բաժանորդագրվելու համար այս կամ այն օգտատիրոջը, ի տարբերություն ընկեր ավելացնելու ֆունկցիային, չի պահանջվում մյուս կողմի թույլտվությունը:

Հարկ է նշել, որ նմանատիպ հնարավորություն առաջարկում են մյուս հայտնի սոցիալական կայքերը, ինչպիսիք են  Google+   և «В Контакте»: 
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան