Call Us+374 60 52 55 00

Elastic Social` Նոր Սոցիալական Ծրագիր CoreMedia-ից

Elastic Social` Նոր Սոցիալական Ծրագիր  CoreMedia-ից CoreMedia-ն վերջերս հայտարարել է մի նոր ծրագրային փաթեթի մասին, որը նախատեսված է  CMS պլատֆորմը ավելի սոցիալական դարձնելու համար: Այս ապրանքի գծով մարքետիգի տնօրեն Doug Heise շեշտել է, որը այս գաղափարը ի սկզբանե ունեցել է նպատակ օգնելու հաճախորդներին լինել ավելի հասանելի իրենց լսարանին այն վեբ կոնտենտի շրջանակներում, որը նրանք ներկայացնում են:

Նոր ծրագրի անվանումն է CoreMedia Elastic Social - հենց անվանումից էլ ակնհայտ է, որ այս էլաստիկ ծրագիրը հիմնված է NoSQL  և «ամպ» տեխնոլոգիաների վրա: Այս ամենը ուղղված է նպաստելու վեբ կայքերի արագ գործելու ինտենսիվությանը և վիրտուալ լայնածավալ լուծումներին:

CoreMedia Elastic Social
ծրագիրն ունի մի ծարք առավելություներ, որոնք նախատեսված են միայն ու միայն օգնելու բիզնես օգտատերերին: Դրանց շարքին են պատկանում՝
  • Ներգրավվածություն - այս ծրագիրը հեշտ և մատչելի կերպով ներգրավվում է  CoreMedia Studio, Վեբ-CMS, բիզնես օգտագործողի կառավարվող ինտերֆեյս: Այն թույլ է տալիս օգտատերերին հեշտությամբ ստեղծել և կառավարել տարբեր սոցիալական խմբեր:
  • Նախապես կառավարվող - ծրագրավորողները կարող են  ավելացնել տարբեր ֆունկցիոնալ հնարավորություներ ինչպես նաև  լրատվամիջոցների  CoreMediaWeb, CMS հատկություններով: 
  • Հավատարմություն - ստեղծելով մի տարածություն, որտեղ ուղղակիորեն փոխհարաբերվում են հաճախորդն ու բիզնեսի տերը՝ սա նպաստում է բրենդի հանդեպ հավատարմության ստեղծմանն ու ամրապնդմանը, միևնույն ժամանակ ունենալու հնարավորություն արագ պատասխանելու հաճախորդների արձագանքներին:
     
CoreMedia Elastic Social - ն իրենից ներկայցնում է սոցիալական մեդիայի չափանիշներին համապատասխան գործիքների ծրագրային մի ամբողջականություն, որոնք նախատեսված են արագ և արդյունավետ կառավարման համար: Այդ ամենը ներառում է նաև օգտագործողների քննարկումներն ու մեկնաբանություները, նրանց պրոֆիլները, ինչպես նաև մոդերատորների մեկնաբանություները: 
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան