Call Us+374 60 52 55 00

Bing-ը կդառնա Firefox 4-ի որոնման համակարգերից մեկը

Bing-ը կդառնա  Firefox 4-ի որոնման համակարգերից մեկը Mozilla ընկերությունը հայտարարել է այն մասին, որ  Firefox բրաուզերի որոնման համակարգերի ցանկին կավելանա նաև Microsoft ընկերության Bing  որոնման համակարգը:  Firefox 4-ը իր օգտագործողներին կներկայանա ծառայությունների և որոնման համակարգերի նոր, փոփոխված կազմով: Այդ թվում կլինեն Google-ը, Yahoo-ն, Bing-ը, Amazon-ը, eBay-ը  և Wikipedia-ն:

Նախկին ցուցակից հեռացվել են Answers.com-ը և Creative Commons որոնման համակարգը: Bing-ը կընդգրկվի Firefox-ի գործիքների վահանակում (toolbar)` որպես առանձին գործիք, մինչդեռ նախկինում Bing-ի միջոցով որոնում կատարելու համար անհրաժեշտ էր տեղադրել համապատասխան plugin: Այժմ դա հնարավոր կլինի անել ուղղակի ընտրելով որոնման համակարգերի բացվող ցուցակից:

Google որոնման համակարգը, ինչպես և նախկինում, կշարունակի մնալ լռությամբ ընտրված (default) տարբերակ`դրանով իսկ մնալով  Mozilla ընկերության շահույթի հիմնական աղբյուրը:
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան