Call Us+374 60 52 55 00

Ֆոնտերի խմբեր - Serif, Sans-Serif, Monospace, Script, Fantasy

Ֆոնտերի խմբեր - Serif, Sans-Serif, Monospace, Script, Fantasy

Վեբ էջի դիզայնի վրա ազդելու ամենահեշտ ձևերից մեկը Ձեր օգտագործած ֆոնտերն են։ Այս ուղեցույցը կօգնի գտնել լավագույն ֆոնտերը Ձեզ համար։

1.Մի օգտագործեք ավելի քան 3-4 ֆոնտեր ցանկացած մեկ էջում։
2.Մի փոխեք ֆոնտը նախադասության մեջտեղում, քանի դեռ դրա համար հատուկ պատճառներ չունեք։
3.Sans serif-ը օնլայն, իսկ serif-ը՝ տպման համար է։
4.Monospace-ը տպման մեքենայի և կոդերի համար է։
5.Script-ը և fantasy-ն կարևոր շեշտադրումների համար են։


Sans-serif ֆոնտերը Ձեր կայքի հիմքն են
Sans-serif-ը այն ֆոնտերն են, որոնք չունեն "serif"-ներ՝ փոքրիկ կեռիկներ տառերի վերջում։ Եթե Դուք երբևէ ունեցել եք տպման դիզայնի դասընթացներ, հավանաբար Ձեք ասել են, որ գլխաբառերի համար պետք է օգտագործել միայն sans-serif։ Սա ճշմարիտ չի վեբի համար։ Վեբ էջերը նախատեսված են դիտվել վեբ բրաուզերներով, համակարգչի մոնիտորին։ Եվ համակարգչային մոնիտորները չունեն թղթի նման լավ խտություն։ Սա նշանակում է, որ երբ Ձեր ընթերցողները էկրանին դիտում են serif ֆոնտով էջ, փոքրիկ կեռիկները դարձնում են տեքստը ավելի դժվար ընթեռնելի։

Մշտապես օգտագործեք sans-serif ֆոնտեր Ձեր վեբ էջի գլխավոր կրկնօրինակի համար։

Ահա sans-serif ֆոնտերի որոշ օրինակներ՝

•Arial
•Geneva
•Helvetica
•Lucida Sans
•Trebuchet
•Verdana
Verdana-ն ֆոնտ է՝ ի սկզբանե ստեղծված վեբում օգտագործման համար։

Օգտագործեք serif ֆոնտեր տպման համար
Մինչդեռ serif ֆոնտերը դժվար ընթեռնելի են օնլայն, դրանք կատարյալ են տպման համար։

Ահա serif ֆոնտերի մի քանի օրինակներ՝

•Garamond
•Georgia
•New York
•Times
•Times New Roman
Monospace-ը կոդերի օրինակների համար է
Monospace տառերն ունեն միևնույն լայնությունը յուրաքանչյուր նշանի համար, այսպիսով նրանք միշտ զբաղեցնում են միևնույն տարածքը էջում։

Ահա monospace ֆոնտերի մի քանի օրինակներ։

•Courier
•Courier New
•Lucida Console
•Monaco
Մի օգտագործեք Fantasy կամ Cursive գլխավոր տեքստի համար
Օգտագործեք fantasy և cursive ֆոնտեր նկարներում և գլխաբառերում։

Ահա fantasy ֆոնտերի մի քանի օրինակներ:

•Copperplate
•Desdemona
•Impact
•Kino
Impact-ը ֆոնտի խումբ է՝ նախատեսված Mac-ի, Windows-ի և Unix-ի համար։

Ահա script ֆոնտերի մի քանի օրինակներ՝

•Comic Sans MS
•Lucida Handwriting
•Zapf Chancery


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան