Call Us+374 60 52 55 00

Google ակնթարթային որոնումներ

Google ակնթարթային որոնումներ

Ակնթարթային որոնումերը Google-ի նոր ֆունկցիան է, որը հնարավորություն կտա տեսնել որոնման արդյունքները անմիջապես հարցումը մուտքագրելիս։ Դա նշանակում է, որ դուք կարող եք մուտքագրել հարցումը և տեսնել արդյունքները միաժամանակ։

Ակնթարթային որոնման գլխավոր տարբերությունը սովորականից կայանում է նրանում, որ այժմ դուք կստանաք ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան անհամեմատ արագ, քանի որ այլևս կարիք չկա մուտքագրել հարցումը ամբողջությամբ և նույնիսկ սեղմել "Enter"։ Բացի այդ, քանի որ արդյունքները երևում են հարցումը մուտքագրելիս, դուք կարող եք անհրաժեշտության դեպքում փոփոխել հարցումը, մինչև գտնեք այն ինչ ձեզ պետք է։

Առավելությունները
Ավելի արագ որոնում։ Ակնթարթային որոնման ժամանակ դուք տեսնում եք արդյունքները անմիջապես հարցումը մուտքագրելու ընթացքում, ինչը թույլ է տալիս խնայել 2-5վրկ յուրաքանչյուր հարցման ժամանակ։

Ավելի ճշգրիտ հուշումներ։ Նույնիսկ եթե դուք վստահ չեք ինչպես ձևակերպել հարցումը, հուշումների համակարգը կօգնի ձեզ գտնել անհրաժեշտ բառեր, իսկ լավագույն տարբերակը կհայտվի անմիջապես հարցման տողում (նշվում է մոխրագույն գույնով). Եվ եթե դա հենց այն է ինչ ձեզ պետք է, ապա կարիք չկա մուտքագրել հարցումը ամբողջությամբ։. հարցման արդյունքները միանգամից կտեսնեք էկրանի վրա։

Վայկյանական արդյունքներ։ Եթե մինչև հիմա անհրաժեշտ էր մուտքագրել ամբորջ հարցումը, սեղմել "Enter" և սպասել արդյունքներին, ապա այժմ արդյունքները կարելի է տեսնել անմիջապես հարցումը մուտքագրելիս և  եթե պետք է կատարել անհրաժեշտ փոփոխություններ։


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան