Call Us+374 60 52 55 00

SPAN և DIV տեգերը

SPAN և DIV տեգերը

Մարդիկ հաճախ օգտագործում են այս երկու տեգերը միևնույն ձևով, բայց նրանք ծառայում են բոլորովին տարբեր նպատակների համար:
<div>
<div> տեգը որոշում է տրամաբանական բաժանումները Ձեր վեբ էջում: Այն շատ նման է <p> տեգին, բայց այն բաժանում է էջը ավելի մեծ մասերի: <div>-ը հնարավորություն է տալիս որոշել HTML-ում ամբողջական բաժինների ոճեր: Այն նաև հնարավորություն է տալիս անվանում տալ Ձեր էջերի կոնկրետ բաժիններին, այսպիսով Դուք կարող եք աշխատել դրանց հետ Css-ով կամ դինամիկ HTML-ով: Մի բան, ինչ պետք է հիշել <div> տեգն օգտագործելիս, այն է, որ <div>-ը բաժանում է պարբերությունների և մինչդեռ Դուք կարող եք տեղադրել պարբերություններ <div>-ի մեջ, Դուք չեք կարող տեղադրել <div>-եր պարբերությունների մեջ:
<div> տեգի առաջնային ատրիբուտներն են`
•style
•class
•id
Եթե նույնիսկ Դուք չեք օգտագործում Css կամ DHTML, խորհուրդ է տրվում սովորություն դարձնել <div> տեգի օգտագործումը: Սա Ձեզ կտա ավելի մեծ ճկունություն: Նաև Դուք կարող եք օգտագործել id և name ատրիբուտները բաժանումներն անվանելու համար. այսպիսով Ձեր վեբ էջն ավելի լավ կառուցվածք կունենա (միշտ օգտագործեք id և name ատրիբուտները և տվեք դրանց նույն անվանումները):

<span>
<span> տեգն ունի <div>-ին շատ նման հատկություններ, օրինակ այն փոխում է իր մեջ ներառված տեքստի տեսքը: Բայց առանց որևէ style ատիրբուտի այն բոլորովին չի փոխի ներառված էլեմենտը: <span>-ի և <div>-ի մեջ գլխավոր տարբերությունն այն է, որ <span>-ը ինքնուրույն չի կատարում ոչ մի ֆորմատավորում:
<span> տեգը չունի պարտադիր ատիրբուտներ, բայց ահա այն երեքը, որ ամենաշատն են օգտագործվում`
•style
•class
•id
Օգտագործեք <span>, երբ ուզում եք փոխել էլեմենտների ոճը առանց դրանք էջում նոր մակարդակի բլոկի մեջ դնելու:


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան