Call Us+374 60 52 55 00

Ինչու՞ են այցելուները հեռանում Ձեր կայքից

Ինչու՞ են այցելուները հեռանում Ձեր կայքից Օգտագործողների թրաֆիկը հանդիսանում է ամենակարևոր կետերից մեկը, որ որոշում է կայքի հաջողությունը ինտերնետում։ Չնայած դրան՝ այցելուներին կայքում պահելն ավելի կարևոր է, քան նրանց գրավումը։ Այցելուներին երկար ժամանակ կայքում պահելով՝ Դուք կարող եք մեծացնել էջերի դիտման քանակը, ինչպես նաև այն շանսը, որ նրանք կկատարեն ցանկալի գործողությունը։ Ահա մի քանի տարածված պատճառներ, թե ինչու են մարդիկ դուրս գալիս կայքերից։
Անբավարար հասանելիություն
Վատ նավիգացիան կարող է խանգարել այցելուներին և ստիպել նրանց հանկարծակի հեռանալ։ Այսպիսով, տրամադրեք շատ ժամանակ և ուշադրություն նավիգացիայի համակարգի պլանավորմանը։ Այն պետք է լինի տրամաբանական, ինչպես նաև կանխազգալի։ Եթե Ձեր կայքը բավարար մեծ է, Դուք պետք է ներառեք կայքի քարտեզ։
Չափից շատ գովազդներ
Հայտարարությունները կարևոր աղբյուր են հանդիսանում վեբ կայքերի համար եկամուտ գեներացնելու համար։ Բայց որոշ ձեռնարկությունների վեբ կայքերն ամենուրեք հագեցված են գովազդներով։ Դա բավականին նյարդայնացնող է և ստիպում է նրանց հիասթափությունից հեռանալ։ Այսպիսով, փորձեք սահմանափակել գովազդը Ձեր կայքում։
Ոչ ադեկվատ ինֆորմացիա
Այցելուները գալիս են կայք, որոնելով որոշակի ինֆորմացիա, իսկ երբ նրանք չեն գտնում այն, ինչ փնտրում են, նրանք պարզապես հեռանում են։ Շատ կարևոր է հասկանալ Ձեր հանդիսատեսին և իմանալ նրանց կարիքները և պահանջները։
Դանդաղ էջեր
Հավանաբար սա ամենատարածված պատճառներից մեկն է, որ այցելուները հեռանում են կայքից։ Ինտերնետ օգտագործողներն անհամբերություն են դրսևորում։ Նրանք ուզում են ակնթարթորեն գտնել ինֆորմացիան և չեն սպասի, մինչ կայքը ամբողջությամբ բացվի։ Նրանց համար շատ ավելի հեշտ է ինֆորմացիան փնտրել այլ կայքում։ Այդ պատճառով կարևոր է, որ Դուք ստեղծեք էջեր, որոնք արագ են բացվում նույնիսկ թույլ ինտերնետային կապով։ Օգտագործեք Google Analytics, որպեսզի որոշեք թույլ կամ արագ ինտերնետային կապ ունեցող օգտագործողների տոկոսը։
Աուդիոյի և վիդեոյի ավտոմատ միացում
Աուդիո և վիդեո հնարավորությունները արագորեն դառնում են հայտնի։ Սակայն, նույնիսկ եթե դրանք հանդիսանում են հաղորդակցության էֆեկտիվ միջոց, ընտրության հնարավորությունը թողեք օգտագործողներին։ Երաժշտությունը ավտոմատ մի միացրեք և նույնիսկ եթե դա անում եք, տվեք դա անջատելու հնարավորություն։ Հաճախ այցելուները կարող են նյարդայնանալ անկառավարելի երաժշտությունից և վիդեոյից և ընդհանրապես հեռանալ կայքից, նույնիսկ եթե կայքը բավականին լավն էր։
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան