Google-ը ծրագրում է վճարային համակարգ՝ օգտագործելով բջջային հեռախոսները

Google-ը ծրագրում է սկսել վճարման ծառայություն բջջային կապի միջոցով, որը
հնարավորություն կտա մարդկանց վճարումներ կատարել բջջային հեռախոսների
օգնությամբ։ Այս տեխնոլոգիան հիմնված է NFC (near-field communication)
տեխնոլոգիայի վրա, եւ, ամենայն հավանականությամբ, կթողարկվի 2011 թ.-ին։
Google-ի գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը NFC տեխնոլոգիայի մասին ասել է. «Դուք
կարող եք շրջել խանութներով եւ գնումներ կատարել։ Դա այնքան հարմար է ,
որ ի վերջո կփոխարինի Ձեր կրեդիտային քարտերին»։
Android օպերացիոն համակարգով աշխատող Samsung ֆիրմայի սմարթֆոն Nexux S-ը
մեկն է այն հեռախոսներից, որոնք արդեն ունեն NFC տեխնոլոգիան։ NFC տեգեր
ներդրված են նաև Google Places-ում։
Google-ը ակնկալում է NFC տեխնոլոգիայի մուտքը 2011 թվականին, եւ որ
մյուս տարի այս ժամանակ սպառողները աշխարհի տարբեր մասերից կկարողանան
վճարումներ կատարել իրենց Android հեռախոսներով։
Հետ