Google-ը թողարկել է նոր՝ Chrome 9 վեբ-բրաուզերը

Նոր Google Chrome 9-ը իր մեջ ներառում է մի շարք նոր ֆունկցիաներ։
Առաջինը դա Chrome Instant վեբ-պարունակության ակնթարթային որոնման համակարգն է։ Chrome Instant-ի միջոցով բրաուզերը փորձում է "գուշակել", թե որ կայքն է փնտրում օգտագործողը՝ ելնելով նախկինում այցելած կայքերի ցուցակի։ Կայքի հասցեն հավաքելուն զուգահեռ Chrome-ը կփորձի բեռնել այն կայքը, որը օգտագործողը ամենայն հավանականությամբ ցանկանում է այցելել։
Chrome 9-ում հասանելի կլինի նաև WebGL աջակցումը։ WebGL-ը նոր տեխնոոգիա է, որը հնարավորություն է տալիս վեբ ծրագրավորողներին ստեղծել 3D-մոդելներով կայքեր, առանց մտահոգվելու, որ օգտագործողի համակարգիչը չի ունենա բավարար հզորություն աշխատելու նրանց հետ։
Վերջապես, Chrome 9 վեբ-բրաուզերում ինտեգրված է մուտք դեպի Chrome ինտերնետային խանութ, ուղղված են նախորդ վերսիաներում հայտնաբերված թերությունները, ինչպես նաև լուծված են մի շարք անվտանգության հետ կապված խնդիրներ։
Ներկայումս, Google Chrome-ը գրավում է ամբողջ բրաուզերների շուկայի մոտ 10% -ը՝ ցույց տալով առաջխաղացման կայուն աճ։
Հետ