Call Us+374 60 52 55 00

Ֆինանսական խորհդատու Google-ից

Ֆինանսական խորհդատու Google-ից Google-ը գործարկել է նոր ծառայություն՝ Google Advisor, որը հնարավորություն է տալիս օգտվողներին գտնել  հիփոթեքային վարկավորման  եւ այլ ֆինանսական գործարքների լավագույն առաջարկները:
 
Google Advisor-ը հնարավորություն է տալիս օգտվողներին արագորեն գտնել անհրաժեշտ ֆինանսական գործարքների բազմաթիվ առաջարկներ,  ինչպես նաեւ կողք կողքի համեմատել առաջարկված գները:

Ինչպես գրված է Google-ի բլոգում՝  օգտվողները կարող եք մուտքագրել իրենց հետաքրքրող տեղեկությունները. լինի դա հիփոթեքային վարկ, կրեդիտ քարտ, վարկային վարկանիշ, տոկոսադրույքի վերաբերյալ ստուգումներ, թե խնայողական հաշիվ, եւ Google-ը կբերի բոլոր առաջարկների  ցանկը, ինչպես նաև՝ գները եւ կոնտակտային տվյալները:

Նոր ծառայությունը մշակվել եւ փորձարկվել է սկսած 2009 թ.-ից:
Google Advisor ծառայությունը առայժմ հասանելի է միայն ԱՄՆ -ի օգտվողների համար:
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան