Call Us+374 60 52 55 00

Google+ հավելվածը Apple-ի App Store-ում առաջին տեղում է

Google+ հավելվածը Apple-ի App Store-ում առաջին տեղում է iPhone-ի Google+ հավելվածը, թողարկման առաջին օրում արդեն հայտնվել է App Store-ի ամենատարածված անվճար ծրագրերի ցուցակում:  Սա զարմանալի է, քանի որ ներկայումս Google+-ում օգտատեր կարելի է դառնալ միայն հրավեր ստանալուց հետո: Անցած շաբաթվա տվյալներով ցանցի  ցանցում գրանցվածների թիվը հայտարարվել էր 10 մլն. , այժմ այն հասել է 18 մլն.:

App Store-ում բեռնումների քանակով առաջատարը դեռևս Facebook հավելվածն է, որն այն ունի ավելի քան 750 մլն. գրանցված օգտվողներ, մինչդեռ Google+-ը ընդամենը 3 շաբաթ է, որ իր դռներն է բացել  հանրության համար:
Ի դեպ, Android-ի  Google+ հավելվածը, որը  արդեն բեռնվել է ավելի քան 5 միլիոն անգամ, դեռևս չի հայտնվել  Android Market-ի ամենատարածված  ծրագրերի ցուցակում:
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան