Call Us+374 60 52 55 00

“Գիտելիքների Գրաֆ” Գուգլից

“Գիտելիքների Գրաֆ” Գուգլից "Գիտելիքների Գրաֆ" նոր ալգորիթմի պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել մայիսի 16-ին  - այսպիսով, մեկնարկ դեպի նոր  որոնման մեխանիզմ: Google -ը լիովին փոխել է որոնման արդյունքների դասկարգման մոտեցումը՝ "բալանի բառերի" մեխանիզմից անցում կատարելով իմաստաբանական մոտեցման: Այսինքն՝ Գուգլի նոր ալգորիթմը նպատակ ունի հասկանալու հարցվող բառի իմաստը, այնուհետև ներկայացնի արդյունքները: Գալիք օրերի ընթացում այս գործիքը կդառնա հասանելի բոլոր օգտագործողների համար:

"Գիտելիքների Գրաֆ"-ը հնարավորություն է տալիս փնտրել ըստ առարկաների, տեղի, մարդկանց, քանզի Գուգլը գիտի ամեն ինչ, և արագ կերպով ստանալ սպասված արդյունքները: Որոնման դաշտում գրելով փնտրվող բառը, հենց սկզբում դուք կտեսնեք հնարավոր արդյունքների մի քանի բլոկ: Օրինակ, եթե փնտրվում է տեղեկություն Թաջ Մահալի մասին, ապա կհայտնվեն արդյունքների հետևյալ տարբերակները.

  • Հիմնական ցանկում կերևան բոլոր առկա հոդվածները
  • Աջ հատվածում գտնվող բլոկում կցուցադրվի տեղեկություներ հիմնադրման, գտնվելու մասին
  • Ներքևի բլոկում գտնվում են հղումներ  հետևյալ տեղեկություններին՝ 1) երաժիշտ, ում մականունը ևս  Թաջ Մահալ է, 2) ամերիկյան կազինո նմանատիպ անվանումով:

"Գիտելիքների Գրաֆ"-ի ևս մեկ օգտակար առավելություններից է այն, որ վերջինս ունի ուսուցողական ներուժ: Հարցում կատարելով Գուգլից, այդ գործընթացը դառնում է հետաքրքիր, ճանաչողական և սովորեցնող: Գիտելիքների Գրաֆի առաջին քայլն է նոր և խելացի որոնման համակարգի կառուցումը՝ ուղղված հետագա սերնդին: Էրիկ Շմիդը՝ Գուգլի տնօրենների խորհրդի նախագահը, մտածելով ապագայի մասին, ասել է, որ մինչև 2019 թվականը անելու են այնպես, որ որոնվող և կոնկրետ հարցի համար տրվի սպառիչ և լիարժեք պատասխան, ավելին՝ պատասխանը կլինի հարցմանը բնորոշ լեզվով:


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան