Call Us+374 60 52 55 00

Microsoft-ը ինտեգրել է Facebook-ի զրուցարանը Hotmail-ում

Microsoft-ը ինտեգրել է Facebook-ի զրուցարանը Hotmail-ում Microsoft-ը առաջին անգամ հայտարարեց Hotmail-ում Facebook-ի զրուցարանի ինտեգրման մասին, անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն այդ հնարավորությունը այն ժամանակ հասանելի էր միայն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում,  Բրազիլիայում, Գերմանիայում և Ռուսաստանում։  Այսօր ընկերությունը հայտարարում է, որ այն կլինի հասանելի ամբողջ աշխարհում, որտեղ հնարավոր է մուտք գործել Hotmail եւ Facebook։

Hotmail-ը այս քայլը մեծ ձեռքբերում է  համարում Google-ի Gmail  փոստային ծառայության հետ մրցույթային պայքարում. «Չնայած նրան, որ Gmail-ը առաջ անցավ մեզնից՝ ներդնելով իր սեփական օնլայն զրուցարանը, այնուամենայնիվ, մենք կարողացանք ապահովել Hotmail-ի օգտվողներին ոչ միայն ներկառուցված զրուցարանով, այլև ընձեռնելով հնարավորություն, հաղորդագրություններ  փոխանակել Facebook-ի  օգտագործողների հետ », - գրված է  Microsoft-ի պաշտոնական բլոգում։

Եթե դուք օգտվում եք Hotmail-ից և դեռ չեք փորձել այս նոր  հնարավորությունը, ապա դուք պետք է պարզապես միացնեք ձեր  Facebook հաշիվը Windows Live-ի հետ եւ նշեք  «Chat with my Facebook friends in Messenger» վանդակը:
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան