Նոր Գովազդային Պլատֆորմ Ֆեյսբուկից

Facebook-ը պատրաստվում է թողարկել
նոր գովազդային պլատֆորմ, որը հնարավորություն է տալիս գովազդատուներին կոնկրետ թիրախային խմբին ներկայացնել իրենց առաջարկները իրական ժամանակում: Նոր ծառայությունը կանվանվի Facebook Exchange, և ըստ շշուկների, այն կլինի հասանելի մի քանի շաբաթվա ընթացքում: Facebook-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ գները կսահմանվեն ըստ տպավորություների` գին-հազար տպավորություն հարաբերակցությամբ: Իսկ հայտարարությունները կտարածվեն երրորդ` վաճառողի կողմից:
Facebook Exchange-ը ուղղորդված կլինի այն օգտագործողներին, որոնց քուկիները հեշտությամբ հնարավոր կլինի հետևել, իսկ գործընկեր կայքերը կարող են հեշտությամբ գտնել այդ Ֆեյսբուկ օգտատերերին: Կա ևս մի հանգամանք. Ֆեյսբուկը չի թույլատրում օգտագործողներին արգելափակել իրենց քուկիները, այլ ընդհակառակը, երրորդ կողմի վաճառողները իրենց վրա են վերցնում այդ պատասխանատվությունը, և հնարավորություն տալիս օգտագործողներին հրաժարվել: Մատակարարների թվին են պատկանում Triggit Triggit, Turn, DataXu, MediaMath,
AppNexus, TheTradeDesk և AdRoll: Գովազդատուները հեշտությամբ կարող են կողմնորոշվել իրենց օգտագործողների ուղղությամբ կոնկրետ դեմոգրաֆիկական տվյալների միջոցով և նրանց Likes-երի շնորհիվ:
Google Display Network
(GDN) առաջարկում է նմանատիպ ծառայություն հայտնի Remarketing անվամբ, սակայն նոր Facebook Exchange-ը հնարավորություն է տալիս գովազդատուներին թիրախային խմբերը ընտրել ըստ նրանց նախընտրած ապրանքների և բրենդերի՝ այսինքն ունենալ սպառողների ամբողջական թիրախային խումբ:
Հետ