Call Us+374 60 52 55 00

Վեբ գույներ։ Բրաուզերի համար ապահով գունապնակի օգտագործում

Վեբ գույներ։ Բրաուզերի համար ապահով գունապնակի օգտագործում Բրաուզերների համար ապահով գունապնակի օգտագործումը մի որոշում է, որ Դուք պետք է կայացնեք, երբ ստեղծում եք վեբ էջ կամ վեբ նկար։
Օրինակ, Դուք կարող է օգտագործեք #dddddd գույնը, որպես աղյուսակի ֆոն։ Ձեր մոնիտորի վրա այն հավանաբար կունենար գեղեցիկ, չեզոք, բաց մոխրագույնի տեսք, բայց երբ ցույց տայիք դա Ձեր ընկերոջը, այն կարող է բոլորովին այլ տեսք ունենար։ Կախված այն բանից, թե ինչպես է նրա մոնիտորը ներկայացնում գույները՝ այն կարող է ունենար մոխրագույն կամ կանաչ կամ մի ուրիշ գույն։
Այն, ինչ բաց մոխրագույն է երևում  24-բիթ, 16.7 միլիոն գույներով մոնիտորին, կարող էր ունենալ բոլորովին տգեղ կանաչավուն մոխրագույնի տեսք 8-բիթ, 256 գույներով մոնիտորին։ Սա այն պատճառով է, որ #dddddd-ն բրաուզերների համար ապահով գույն չի։ "Բրաուզերների համար ապահով" գույները (ընդամենը 216) կարող են դիտվել 8-բիթ համակարգչի կամ Մաքինթոշ մոնիտորներին և ունենալ նույն (կամ գրեթե նույն) տեսքը։ Եթե Դուք օգտագործում եք բրաուզերների համար ապահով գույներ՝ կարող եք լինել համոզված, որ դրանք կունենան նույն տեսքը այս մեքենաների վրա։
Ի՞նչ է դիզերացումը
Երբ համակարգչի մոնիտորը գտնում է մի գույն, որ չի կարող հեշտությամբ ցուցադրել, այն փորձում է հնարավորինս համապատասխանեցնել այն։ Մոնիտորները ցուցադրում են էլեմենտները որպես փոքրիկ կետեր էկրանին, և բրաուզերների համար ապահով գույները ցուցադրվում են բոլոր կետերով, ինչպես նույն գույնը։ Բրաուզերների համար ոչ ապահով գույները որոշ կետերով ցուցադրվում են ինչպես նույն գույնը, որոշ կետերով էլ՝ որպես այլ գույն և այսպես շարունակ, որպեսզի ստացվի պահանջված գույնը։ Երբեմն համապատասխանեցումը կլինի այնպես, ինչպես սպասում էիք, երբեմն էլ այն կարող է լինել բացարձակ սխալ։ Բայց ամեն դեպքում այն չի լինի նույնը, ինչ Ձեր էկրանին։
Բայց արդյո՞ք մարդկանց մեծամասնությունը չունի գունային բարձրամակարդակ մոնիտորներ
Այո, ճիշտ է, որ շատ համակարգիչներ, որ վաճառվում են այսօր, վաճառվում են մոնիտորների և վիդեո քարտերի հետ, որոնք ապահովում են միլիոնավոր գույներ։ Չնայած դրան՝ այս համակարգերից շատերում սկզբնական ցուցանիշը 640x480 պիքսել է մոնիտորին և 256 գույներ։ Շատ մարդիկ չգիտեն, որ իրենք կարող են փոխել այդ ցուցանիշը, չխոսենք դրա փոխելու ձևն իմանալու մասին։
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան