Call Us+374 60 52 55 00

10 խորհուրդ Վեբ-ծրագրավորողին CSS-ի վերաբերյալ

10 խորհուրդ Վեբ-ծրագրավորողին  CSS-ի վերաբերյալ Աշխատանքը CSS-ի հետ կարող է դժվարին լինել։ Այն հզոր լեզու է, սակայն ձեռք բերելով որոշակի փորձառություն՝ դուք կկարողանաք ստեղծել բավականին բարդ կայքեր։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալու CSS-ի առանձնահատկությունները։

Բրաուզերների համատեղելիության խնդիրներ

Բրաուզերների համատեղելիությունը մեկն է այն հիմնական խնդիրներից, որոնք առաջանում են կայքէջեր ստեղծելիս։ Համոզվելու համար, որ ձեր կայքը նորմալ աշխատում է բոլոր բրաուզերների վրա, դուք պետք է վստահ լինեք, որ այն նույն տեսքն ունի բոլոր բրաուզերներում։ Կայքերի արտաքին տեսքը կախված բրաուզերից կարող է փոփոխվել։ Ձեր կայքը կարող է լրիվ այլ տեսք ունենալ երկու տարբեր բրաուզերներում։ Նույնիսկ եթե կայքի ընդհանուր տեսքը նույնը լինի,կարող են փոփոխվել առանձին էլեմենտների տեղակայման տեղերը, ինչը կհանգեցնի կայքի սկզբնական նախատեսված տեսքի աղավաղման։ Այնպես որ, համոզվեք, որ ստուգել եք ձեր կայքը տարբեր բրաուզերների վրա եւ ուղղել բոլոր անհամապատասխանությունները։

Դիզայն փոքր ընդլայնմամբ բրաուզերների համար


Ծրագրավորողները սովորաբար ստեղծում են իրենց կայքերը համեմատաբար մեծ չափի մոնիտորների վրա։ Սակայն ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունները։ Ինտերնետ բնակչության միայն մի մասն է օգտագործում մեծ մոնիտորներ։ Ստուգեք ձեր կայքի այցելուների բրաուզերների ընդլայնումները։ Կայքի արտաքին տեսքը կարող է շատ տարբեր լինել 1024X768 և 800x600 ընդլայնումով մոնիտորների վրա։ Այսպիսով, դուք պետք է վստահ լինեք, որ ձեր կայքի տեսքը հավասարապես լավ է ինչպես մեծ, այնպես էլ փոքր ընդլայնումով մոնիտորների համար։ Զգուշացում. փոքր ընդլայնումով բրաուզերների համար խնդիրը կայանում է նրանում, որ նկարները եւ էջի առանձին բլոկերը կարող են տեղակայվել մեկը մյուսի վրա՝ հանգեցնելով կայքի ոչ ճիշտ արտապատկերմանը։

Օգտագործեք Framework-ներ

Ինտերնետում կան մի շարք CSS Framework-ներ, որոնք կօգնեն ձեզ ստեղծել կայուն, բրաուզեր-համատեղելի, հեշտությամբ տեստավորվող դիզայնով կայքէջեր։ Եթե ձեզ պետք չեն ավելի արմատական լուծումներ, CSS Framework-ները ձեզ բավական կլինեն։

Օգտագործեք ընդհանուր կլասներ

Մեկ կայքի տարբեր էջերի համար բազմաթիվ CSS կլասներ ստեղծելու փոխարեն, աշխատեք ստեղծել մի քանի ընդհանուր կլասներ և օգտագործել դրանք բոլոր էջերի համար։ Սրանով կարող եք վստահ լինել, որ էջից էջ դիզայնը չի փոփոխվել։

Վավերացրեք HTML կոդը

HTML-ը ազդում է CSS-ի վրա։ Դուք չեք կարող վավերացնել CSS կոդը, քանի դեռ չեք վավերացրել HTML-ը։ Բացի այդ, հաճախ է պատահում, որ HTML-ի պատճառով փոխվում է կայքի ամբորջ կառուցվածքը, եւ պետք է լինում վավերացնել HTML կոդը այն նորմալ արտապատկերելու համար։

Վավերացրեք CSS կոդը

Համոզվեք, որ ստուգել եք CSS կոդը եւ վերացրել բոլոր սխալները։ Միայն այդպես դուք կունենաք հուսալի եւ բրաուզեր-համատեղելի CSS կոդ։

Խուսափեք մեծ ֆոնային նկարներից

Ինչպես հայտնի է, մեծ նկարները մեծացնում են կայքերի չափը։ Դրանից խուսափելու համար որտեղ, որ հնարավոր է մեկ մեծ չափի նկարի փոխարեն վերցրեք նրա մի փոքր մասը եւ CSS-ի միջոցով կրկնեք այն ամբողջ անհրաժեշտ տիրույթով։

Ողջամիտ օգտագործեք CSS-ը

CSS է զարմանալի գործիք է։ Բայց սա չի նշանակում, որ դուք կարող եք օգտագործել այն ցանկացած դեպքում և ցանկացած ժամանակ։ Օգտագործեք CSS միայն երբ այն իրոք, անհրաժեշտ է։ Հակառակ դեպքում, դա կխոչընդոտի ձեր կայքի  նորմալ աշխատանքին։

Մի տեղադրեք CSS կոդը ուղղակիորեն HTML կոդի մեջ

Չնայած նրան, որ դա ավելի հեշտ է ու արագ, բայց բարդացնում է ամբողջական կոդի աշխատանքը։ Միշտ պահեք HTML-ը եւ CSS-ը առանձին։

Օգտագործեք հնարավորինս քիչ ֆայլեր

CSS ֆայլերի մեծ քանակը առաջացնում է դժվարություններ էջում փոփոխություններ կատարելիս։ Ինչպես նաև, զգալիորեն ավելանում է Ֆայլերի մշակման ժամանակը , քանի որ բրաուզերը հատուկ հարցումներ է անում յուրաքանչյուր ֆայլի համար։
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան