Call Us+374 60 52 55 00

Տարբերությունները Dreamweaver 8-ի և Dreamweaver CS3-ի միջև

Տարբերությունները Dreamweaver 8-ի և Dreamweaver CS3-ի միջև Adobe-ը գնեց Dreamweaver-ը
Ոչ, սա նորություն չի, բայց շատ վեբ դիզայներների համար սա ծայրահեղ պատճառ է Dreamweaver CS3 գնելու համար։ Սա Dreamweaver-ի առաջին տարբերակն է, որն ունի լիարժեք միավորում Dreamweaver-ի և Adobe-ի գրաֆիկական գործիքների միջև, ինչպիսին է Photoshop-ը։ Հիմա, երբ դուք ունեք նկար ձեր փաստաթղթում, դուք կարող եք սեղմել դրա վրա և խմբագրել այն միանգամից Photoshop-ում՝ արագորեն և հեշտությամբ։
CSS-ի ավելի լավ ապահովում
Dreamweaver CS3-ի նոր ամենալավ հատկություններից մեկն ավելի լավ CSS կառուցվածքների (layout) ավելացումն է։ Նրանք լավ մեկնաբանված են կոդում, այսպիսով հեշտ է հասկանալ, թե ինչպես է աշխատում CSS կառուցվածքը։ Նաև դրանք ունեն մոտ 32 ֆիքսված և ոչ ֆիքսված (liquid) կառուցվածքների դիզայններ և 1-,2- կամ 3-սյունով ֆորմատներ, որոնցից կարելի է ընտրել։
Երբ ես փորձում եմ օգտագործել style, ես հաճախ սկսում եմ դա կոնկրետ տեգում, հենց HTML-ում, style ատրիբուտի մեջ գրելով։ Բայց սա մասշտաբային չի, այսպիսով style-ը աշխատեցնելու համար ես ստիպված եմ տեղափոխել այն style sheet-ի մեջ։ Dreamweaver CS3-ով այն ամենը, ինչ ես ստիպված եմ անել, դա ինսպեկտորում աջ քլիքն է տեգի վրա և "Convert Inline CSS to Rule" ընտրումը։
Dreamweaver-ը կկառուցի սովորական դաս (class) այդ սթայլի համար կամ կստեղծի լիարժեք CSS կառավարիչ (selector)` կախված փաստաթղթի ծառում էլեմենտի դիրքից։
Լրացուցիչ հատկություններ
Dreamweaver CS3-ը ներառում է Spry framework, որպեսզի հեշտացնի ձեր վեբ էջերում Ajax widgets-ներ և էֆեկտներ ավելացնելը։
Այն ունի XSLT-ի հետ աշխատելու հսկայական հնարավորություն՝ օգտագործելով XML ֆայլեր իբրև տվյալների աղբյուր և Macintosh Intel պրոցեսորների հետ կատարելագործված աշխատանքի հնարավորություն։ Ըստ MacWorld թեստերի՝ "Dreamweaver CS3 նմուշի թարմացումը մեր 2.66GHz Dual-Core Xeon Mac Pro-ի վրա տևեց ավելի քիչ, քան մեկ րոպե, ի տարբերություն չորս րոպեների Dreamweaver 8-ում։
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան