Call Us+374 60 52 55 00

Ինչպես ընտրել դոմեյն անուն

Ինչպես ընտրել դոմեյն անուն Եվ այսպես, Դուք որոշել եք տեղադրել Ձեր կայքը ինտերնետում։ Այս հոդվածում մենք կքննարկենք արդյունավետ դոմեյն անուն ընտրելու մի քանի կանոններ։

Դոմեյն անուն ընտրելիս հանդիպում են տարածված սխալներ, որոնք խոչընդոտում են կայքի հետագա առաջընթացին։ Ճիշտ ընտրված դոմեյն անունը հնարավորություն կտա մարդկանց հեշտությամբ գտնել Ձեր կայքը ինտերնետում։ Ստորև բերված են մի քանի կանոններ, որոնք կօգնեն Ձեզ դոմեյն անուն ընտրելիս։

Խուսափեք թվերից։ Շատ մարդիկ դոմեյն անուն ընտրելիս թվեր են օգտագորրծում՝ կարծելով, թե դա գեղեցիկ է կամ ուղղակի շատ տառեր չօգտագործելու համար։ Սակայն դա այնքան էլ լավ միտք չէ։

Խուսափեք գծիկների օգտագործումից։ Ցանկալի չէ  կայքի դոմեյն անվան մեջ գծիկների օգտագործումը։ Դրանք դժվար է հիշել։ Օրինակ, երբ այցելուն տեսնում է այսպիսի դոմեյն  անուն՝ 'www.fun-for-pets.com', ապա ավելի հավանական է, որ նա իր բրաուզերում հավաքի այս հասցեն՝ 'www.funforpets.com', քանի որ սա ավելի տրամաբանական է և ավելի իմաստալի։

Հաջորդը՝ Ձեր կայքի դոմեյն անունը պետք հեշտ ուղղագրություն ունենա։ Ինտերնետից օգտվում են բազմաթիվ մարդիկ, որոնց մի մասը "այնքան էլ գրագետ  չէ"։ Օրինակ, ենթադրենք Ձեր կայքի դոմեյն անունն է "www.specialoccassions.com", իսկ ինչ-որ մեկը իր բրաուզերում կարող է հավաքել  այսպիսի մի բան՝ "www.spechulokashens.com"(և մի ծիծաղեք, ինտերնետում ավելի վատ տառասխալներ էլ են հանդիպում)։

Եվ վերջում՝ աշխատեք Ձեր դոմեյն անունը լինի ինչքան հնարավոր է կարճ. 2 կամ ամենաշատը 3 բառ։ Նաև ստուգեք, որ  դոմեյն անվան տառերի քանակը չգերազանցի 25-ը։ Այսպիսով որոշ չափով կխուսափեք տառասխալներից։ Օրինակ, եթե Ձեր URL հասցեն է 'www.thebestwebsiteevernomatterwhat.com', ապա կարող եք վստահ լինել, որ կկորցնեք Ձեր այցելուների մի մասին ուղղակի այն պատճառով, որ նրանք գուցե մի երկու տառ մոռանան հավաքել և երբեք չգտնեն Ձեր կայքը։

Վերը նշված կանոնները ընդհանուր բնույթ են կրում, սակայն կարող են լինել բացառություններ։
Այնուամենայնիվ, դոմեյն անուն ընտրելիս հիշեք այս կանոնները և կտեսնեք, որ  Ձեր ինտերնետ բիզնեսը բարգավաճում է, քանի որ Ձեր կայքը հեշտությամբ են գտնում։
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան