Call Us+374 60 52 55 00

Firefox 9` նոր ֆունկցիաներով

Firefox 9` նոր ֆունկցիաներով Mozilla-ն պաշտոնապես հայտարարել է իր նոր "որոնման գործարքի" մասին Google-ի հետ, որի ժամկետն ավարտվել էր անցած տարի: Firefox 9-ը  իր ֆունկցիաներով աննկատ չի մնա օգտագործողների ուշադրությունից: Վերջիններիս շնորհիվ այս բրաուզերի աշխատանքը ավելի արագ կլինի:

"Type Inference capability"-ն նշված ֆունկցիաներից մեկն է, որը հանդիսանում է JavaScript համակարգ և նպատակ ունի վերլուծելու փոփոխականները:

Մյուս առավել կարևոր գործիքը, որով զինված է տվյալ բրաուզերը և որն էլ իր հերթին նպաստում է Firefox 9-ի արագ աշխատանքին դա XHR-ն է, որը լայնորեն կիրառվում է Ajax լեզվով գրված ծրագրերի համար և նպաստում դինամիկ տվյալների փոխանակմանը: XHR-ի միջոցով մի կողմից արագանում է բրաուզերի աշխատանքը, իսկ մյուս կողմից օգտագործողները ստիպված չեն լինում սպասել մինչև բոլոր տվյալները կփողանցվեն:

"Do Not Track in Firefox 4" ֆունկցիայի շնորհիվ օգտագործողները հնարավորություն կունենան ընտրելու անցնել մեկ այլ կայքի, թե ոչ: Այս մեխանիզմը նպաստում է թե օգտագործողների, թե գովազդատուների աշխատանքին` տալով նրանց ընտրելու հնարավորություն:

Firefox 9-ը արդեն իսկ հասանելի է  և Android հեռախոս օգտագործողների համար, և պլանշետ օգտագործողների համար: Ի դեպ` պլանշետ օգտագործողների համար Firefox 9-ը թողարկել է նոր ինտերֆեյս:


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան