Google Chrome 11- ը ուղղել է մի շարք թերություններ և ավելացրել է ձայնային մուտքագրում

Google-ը թողարկել է իր վեբ-բրաուզերի նոր` Chrome 11 տարբերակը: Նոր բրաուզերում ուղղված են 27 ծրագրային թերություններ: Եվ հասկանալի է, որ
Google-ը ծախսել է ռեկորդային $ 16,500 գումար անվտանգության հետ կապված տարբեր հետազոտողների համար: Այս նոր տարբերակի կարևոր
նորությունն այն է, որ այն թույլ է տալիս մուտքագրում խոսքի միջոցով:
Նոր հնարավորությունը ցուցադրելու համար Google-ը թարմացրել է իր Google Translate կայքը համապատասխան HTML կոդով: Երբ դուք այցելեք այն Chrome 11 վեբ-բրաուզերով, տեքստային դաշտի կողքին կտեսնեք նոր միկրոֆոնի պատկեր: Երբ սեղմեք այն, Chrome-ը կստուգի խոսափողի առկայությունը ձայնային մուտքագրման համար, թարգմանված տեքստը անմիջապես կհայտնվի տեքստային դաշտում: Առայժմ ձայնային մուտքի հնարավորությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:
Հետ