Call Us+374 60 52 55 00

Գրաֆիկական ֆորմատներ

Գրաֆիկական ֆորմատներ

Չնայած կան գրաֆիկական ֆայլերի հարյուրավոր ֆորմատներ՝ վեբ բրաուզերները աշխատում են դրանցից միայն մի քանիսի հետ։ Այս հոդվածը բնութագրում է տարբեր գրաֆիկական ֆայլերի ֆորմատները, որոնք հասանելի են վեբ դիզայներներին։

Շատ հայտնի վեբ բրաուզերներում հասանելի գրաֆիկական ֆայլերի ֆորմատներն են Graphic Interchange Format (GIF), Joint Photographic Experts Group (JPEG), Portable Network Graphics (PNG) և վեկտորային գրաֆիկան։ Ահա գրաֆիկական ֆայլերի մի քանի հատկանիշեր՝

Թափանցիկություն - այս հատկանիշը թույլ է տալիս նկարին ունենալ թափանցիկության տարբեր աստիճաններ։
Խտություն - այս հատկանիշը թույլ է տալիս նկարին պահվել շատ ավելի փոքր ֆայլում՝ օգտագործելով մաթեմատիկական ալգորիթմ` մի խումբ պիքսելներ մեկ կետում հավաքելու համար։
Անիմացիա - անիմացիան տալիս է շարժման տեսք՝ օգտագործելով հաջորդական նկարների մի շարք։ Անիմացիոն gif-երը չեն պահանջում բրաուզերի փլագին (plugin) և կարող են աշխատել գրեթե բոլոր սարքերի վրա։
Պրոգրեսիվ բեռնում - Պրոգրեսիվ բեռնումը նախ և առաջ բեռնում է նկարի մի մասը, բայց այն հիմնված չի երկակի շարքերի վրա և թույլ է տալիս այցելուին տեսնել նկարն ավելի արագ։

GIF-ի առավելությունները՝

Ամենատարածված գրաֆիկական ֆորմատն է։
Դիագրամներն ավելի լավ տեսք ունեն այս ֆորմատում։
Ունի թափանցիկություն։


JPEG-ի առավելությունները՝

Ունի մեծ խտություն, ինչը նշանակում է ավելի արագ բեռնում։
Ունի շատ մեծ որակ ֆոտոների և բարդ նկարների համար։
Պահպանում է 24-բիթ գույներ։


PNG-ի առավելությունները՝

Հաղթահարում է GIF-ի 8-բիթ գույնի սահմանաչափը։
Թույլ է տալիս նկարի համար ունենալ տեքստային նկարագրություն։
Պահպանում է թափանցիկություն։
Դիագրամներն ունեն ավելի լավ տեսք, քան JPEG-ում։


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան