Call Us+374 60 52 55 00

Ինչպե՞ս նշանակել գին Ձեր վեբ դիզայնի աշխատանքի համար

Ինչպե՞ս նշանակել գին Ձեր վեբ դիզայնի աշխատանքի համար

Նախքան Ձեր վեբ կայքի համար գին նշանակելը, Դուք պետք է հաշվի առնեք հետևյալ հանգամանքները։

• Ինչպիսի՞ն է պրոյեկտը
 • Քանի՞ էջեր անհրաժեշտ կլինի ստեղծել
 • Կա՞ն արդյոք նկարներ և/կամ դիզայն, որ պետք է օգտագործվեն, թե դրանք կստեղծվեն որպես պրոյեկտի մի մաս
 • Կա՞ արդյոք բովանդակություն կայքի համար, թե՞ դա գրվելու է դիզայների կողմից
 • Պահանջվու՞մ է որևէ Flash, մուլտիմեդիա, ծրագրավորում կամ սկրիպտեր

Կախված այս հարցերի պատասխաններից Դուք կարող եք բարձրացնել գները։

• Ե՞րբ են ուզում Ձեր պատվիրատուները ավարտված աշխատանքը
Որքան շտապ է պրոյեկտն անհրաժեշտ, այնքան ավելի շատ գումար Դուք կարող եք պահանջել։ Բայց համոզված եղեք, որ եթե Դուք համաձայնում եք սեղմ գրաֆիկին, ապա կկարողանաք տեղավորվել դրա մեջ։

• Որքա՞ն փորձ ունեք Դուք
Որքան շատ փորձ ունեք Դուք, այնքան ավելի կարող եք պահանջել, և այնքան ավելի Ձեր պատվիևատուները պատրաստ կլինեն վճարել Ձեզ։

• Որքա՞ն երկարատև ծառայություն է անհրաժեշտ
Իբրև վեբ դիզայներ՝ Դուք պետք է համոզված լինեք, որ Ձեր պատվիրատուներն ունեն բավարար գիտելիքներ վեբ կայքի սպասարկման համար։ Եթե նրանք ակնկալում են, որ դա կանեք Դուք կամ Ձեր կազմակերպությունը, Դուք հավանաբար պետք է կնքեք առանձին պայմանագիր՝ աշխատանքի այդ կետի համար։

• Ինչպիսի՞ն կլինի գինը
Սա որոշելը հաճախ կարող է բարդ լինել։ Լավագույն միջոցը Ձեր ասպարեզի այլ դիզայներների հետ զրուցելն է։


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան