Call Us+374 60 52 55 00

Գուգլի Նոր Ալգորիթմները

Գուգլի Նոր Ալգորիթմները Գուգլը ներկայացրել է նոր ալգորիթմների աշխատանքները, որոնք կարծես թե անհանգստացման  պատճառ կարող են լինել շատ SEO-մասնագետների համար: Միանգամից երկու թարմացումներ` ալգորիթմ Panda-ն և բոլորովին նոր թողարկված ալգորիթմ Penguin, և սա դեռ բոլորը չէ: Ապրիլին Գուգլի կողմից կատարված բոլոր փոփոխությունների քանակը կազմում է մոտավորապես 53 : Այստեղ ներկայացված են ամենահիմնականները.

  • 15%-ով ավելացել է կայքերի ինդեքսավորումը որոնման համակարգի կողմից, այդ նպատակով թողարկվել է հավելյալ ինդեքսավորման մակարդակ, որպեսզի ապահովվի որոնման արդյունքների ամբողջականությունը:
  • Բարելավել է այն գործիքի աշխատանքը, որը բացահայտում է բալանի-բառերով հագեցած կայքերի էջերը, քանզի վերջիններս նպատակ ունեն բարձրացնել կայքի դիրքավորումը որոնման արդյուքներում:
  • Որոնման արդյունքները դարձել են ավելի հեղինակային:
  • Որոնման արդյունքները դարձել են ավելի բազմաբնույթ, այսինքն` դոմեյնի անվանումը դեռ բավական չէ:
  • Նորամուծությնուներ Sitelinks-ում. Արագ լինկերի բարելավում, թարմացված է բազան, և նվազեցված է կրկնվող ինֆորմացիայի հավանականությունը:
  • Լոկալ նավիգացիոն որոնման համակարգի բարելավում:
  • Որոնման համակարգերը թիրախավորում են ոչ միայն Վեբ կայքերը, այլ նաև վեբ էջերը:
  • Հարցումների ժամանակ կարևորվում է օգտագործողի լեզուն:
  • Սնիպետներում հավանաբար կներկայացվի կոնկրետ էջում տեղակայված բովանդակության սկզբնամասը` ըստ համապատսխանելիության:
  • Օգտագործողներին ներկայացվում է ամենաթարմ ու ակտուալ տեղեկություները, շնորհիվ Freshness ալգորիթմի. Սրա շնորհիվ ցածրորակ բովանդակությամը կայքերը դուրս են մղվում արդյունքներից:
  • Համակարգը սկսել է ավելի լավ ճանաչել որոնողի հարցումները, և ըստ այդմ ներկայացվում է նաև նախկինում օգտագործած տեղեկությունները:
  • Կայքի էջերի ավնանումները դարձել են ավելի հակիրճ ու ինֆորմատիվ, իսկ նրանց ընտրելու գործընթացը ավելի արդյունավետ:
  • Սխալների ուղղման ֆունկցիան, մինչև հարցման ամբողջական հավաքագրումը, արդեն լիարժեք է և հասանելի 60 լեզուներով:Բացի այդ, ավտոկորեկցիան արդեն գործում է շատ տարբեր հարցումների համար, որտեղ կա ավելի քան 10 բառ:

Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան