Call Us+374 60 52 55 00

Ամենատարածված սխալները վեբ դիզայնում

Ամենատարածված սխալները վեբ դիզայնում

Այս հոդվածը ներկայացնում է վեբ դիզայնի ամենատարածված սխալները։

1. Վատ որոնում
Որոնումը անչափ կարևոր է օգտագործողների համար, երբ նավիգացիան չի հաջողվում։ Եթե նույնիսկ ընդլայնված որոնումը երբեմն կարող է օգնել, պարզ որոնումը սովորաբար լավագույն արդյունքն է տալիս, և որոնումը պետք է ներկայացված լինի որպես պարզ "ուղղանկյուն", քանի որ հենց դա են փնտրում օգտագործողները։

2. PDF ֆայլերը օնլայն կարդալու համար
Օգտագործողներն ատում են PDF ֆայլեր տեսնել որոնումների ժամանակ։ Նույնիսկ հասարակ գործողությունները, ինչպիսիք են տպումը կամ փաստաթղթերի պահպանումը, բարդ են, քանի որ ստանդարտ բրաուզերների հրամանները չեն աշխատում։ Կառուցվածքները (կայքի) սովորաբար օպտիմալացվում են թղթի էջի համար, ինչը հազվադեպ է համապատասխանում օգտագործողի բրաուզերի պատուհանի հետ։

3. Այցելված հղումների գույնի պահպանում
Հղումները բանալի են հանդիսանում նավիգացիայի պրոցեսում։ Իմանալով, թե որ էջերն են արդեն այցելել, օգտագործողներն ազատվում են ակամա միևնույն էջը մի քանի անգամ այցելելուց։

4. Դժվար ընթեռնելի տեքստ
Դուք պետք է հիշեք գրել օնլայն, այլ ոչ տպման համար։ Որպեսզի այցելուներին գրավեք ձեր տեքստով, կարդացեք մեր կայքի որոշ այլ հոդվածներ։

5. Որոնման համակարգի համար վատ տեսանելի էջի վերնագրեր
Որոնումը ամենակարևոր ձևն է, որպեսզի օգտագործողները բացահայտեն վեբ կայքերը։ Էջի պարզ վերնագիրը ձեր գլխավոր գործիքն է, որպեսզի որոնման ցուցակներից նոր այցելուներ գրավեք և ձեր ներկայիս այցելուներին օգնեք գտնել իրենց պետքական որոշակի էջեր։

6. Ամեն ինչ, ինչ գովազդի տեսք ունի
Վեբ օգտագործողները սովորել են ուշադրություն չդարձնել ցանկացած հայտարարությունների, որոնց հանդիպում են իրենց նպատակաուղղված նավիգացիայի ժամանակ։ Դժբախտաբար օգտագործողները նաև արհամարհում են դիզայնի "օրինական" էլեմենտներ, որոնք ունեն գովազդի ընդունված տեսք։

7. Դիզայնի օրենքների խախտում
Պահպանողականությունը յուզաբիլիտիի (usability) ամենահզոր գործիքներից մեկն է։ Որքան համակարգը չի արդարացնում օգտագործողների սպասելիքները, այնքան նրանք ավելի պակաս ինքնավստահ կզգան իրենց։ Եթե դուք շեղվում եք, ձեր կայքը ավելի դժվար կլինի օգտագործել և օգտագործողները կհեռանան։

8. Բրաուզերի նոր պատուհանի բացում
Դիզայներները բացում են բրաուզերի նոր պատուհաններ, հիմնվելով այն տեսության վրա, որ դա կպահի օգտագործողներին իրենց կայքում։ Բայց այս մոտեցումը վնասակար է, քանի որ այն գործածությունից հանում է "Հետ" կոճակը, ինչը հանդիսանում է բնական ճանապարհ նախորդ կայքերին վերադառնալու համար։


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան