Twitter-ը ձեռք է բերել Hotspots.io-ն

Twitter-ը ձեռք է բերել
Hotspots.io-ն, մի կազմակերպություն, որը գնահատում է գովազդային արշավների արդյունավետությունը և օպտիմալացնում ներդրումների վերադարձը:
Hotspots.io աշխատակիցները, որոնց հիմնական գործունեությունը կայանում է տարբեր վերլուծական
գործիքների ստեղծման և դրանցով սոցիալական մեդիաների օպտիմալ և հավաստի վերլուծության
մեջ, նշել են, որ պատրաստ են միանալու նոր աշխատանքային թիմին: Twitter-ի
հետ համագործակցության շրջանակներում նրանց հիմնական նպատակը կդառնա նոր վերլուծական
գործիքների ստեղծումը, որոնք կառաջարկվեն և' գովազդատու հաճախորդներին, և' գործընկերներին:
Գրեթե ամբողջ 2011 թվականը Twitter-ը ամբողջովին ներգրավված էր իր
ծառայությունների մոնետիզացիայով, կարծես թե այդ քայլով նա փորձում է հայտնվել ֆինանսական
նորություների լավագույն շարքում և ցույց տալ իր ֆինանսական վարկանիշը: Օրինակ, ի հայտ
եկան նոր վճարվող բրենդային հաղորդագրություններ,
որոնք հայտնվում են նաև որոնման արդյունքներում որոշակի հարցումների դեպքում: Սա ևս հնարավորություն է խոշոր գովազդատուների և նրանց կողմից գովազդվող ծառայությունների համար:
Աշնան
սկզբին Twitter-ը թողարկեց նոր գովազդային ծրագիր, որի շրջանակներում, նորությունների
տողում հայտնվում են նաև այնպիսի ֆիրմաների նորություններ, որոնց օգտատերերը նույնիսկ
գրանցվաց չեն: Իսկ փետրվարին Twitter-ը գովազդի հնարավորություն ընձեռեց նաև փոքր բիզնեսի սեփականատերերին,
մինչդեռ առաջ այդ ծառայությունից կարող էին օգտվել միայն խոշոր ֆիրմաները:
Հետ