Call Us+374 60 52 55 00

Վեբ կայքի դիզայն, թե՞ բովանդակություն. ո՞րն է ավելի կարևոր

Վեբ կայքի դիզայն, թե՞ բովանդակություն. ո՞րն է ավելի կարևոր Լավ վեբ կայք ունենալը ուղղակի դիզայնում և կառուցվածքում չի կայանում, այլ նաև բովանդակությունում, որը թարմացվում է այնտեղ։ Այսպիսով, ո՞րն է ավելի կարևոր վեբ կայքի հաջողության համար։ Բովանդակությու՞նը, թե՞ դիզայնը։
Վեբ կայքի դիզայնը ներառում է իր մեջ ինտերֆեյսի վերջնական վիզուալ դիզայն և վեբ էջի կառուցվածք։ Արժի նշել, որ այն տարբերվում է ինտերակտիվ դիզայնից և ինֆորմացիոն կառուցվածքից։ Վեբ կայքի բովանդակությունը պահանջում է բովանդակության տիպերի խոր հասկացում և սպառիչ պատասխան այն մասին, թե ինչ պետք է ցուցադրվի կայքի հանդիսատեսին։
Վեբ կայքի դիզայն
Ընդհանուր առմամբ կայքի կառուցումը սկսվում է ֆունկցիոնալ պահանջները որոշելուց, գլխավոր հանդիսատեսի բացահայտումից և համապատասխան մարտավարության մշակումից։ Դիզայնի բոլոր էլեմենտները, լինի դա լոգո, նավիգացիայի մաս կամ վեբ էջերի կառուցվածք, պտտվում են այս որոշակի նպատակների շուրջ։ Վեբ կայքի կառուցման պրոցեսի սկիզբն այնքան էլ կապված չի բովանդակության հետ։ Այն բանից հետո, երբ կայքը մշակված է և վեբ էջերի կառուցվածքն ավարտված է, ավելացվում է բովանդակությունը։ Սակայն հաճախ պատահում է, որ այս փուլում առաջանում են շատ խնդիրներ։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ եթե Դուք ծանրաբեռնված եք շատ մեծ բովանդակությամբ և Ձեր վեբ էջերը չեն կարողանում տեղավորել այն, Դուք պետք է սկսեք կրճատել։
Կայքի բովանդակություն
Եթե կայքը ստեղծված է իր բովանդակության շուրջ՝ այն երաշխավորում է օգտագործողի լավագույն և հարստացված փորձը։ Հենց այստեղ կայքի դիզայների համար կարևոր է էֆեկտիվորեն հասկանալ կայքի բովանդակությունը՝ կառուցման և մշակման պրոցեսից առաջ իր ունեցած նպատակներին և խնդիրներին զուգահեռ։ Միայն այդ ժամանակ կարելի է սկսել վստահելի վեբ կայքի մշակումը։ Միտքը կայանում է այս երկու էլեմենտների միջև հավասարակշռության ստեղծման մեջ։
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան