Call Us+374 60 52 55 00

Ինչու՞ է CSS-ը լավ Google-ի համար

Ինչու՞ է CSS-ը լավ Google-ի համար

Cascading Style Sheet-երն (CSS) օգտագործվում են, որպեսզի բաժանեն էջի այնպիսի էլեմենտներ, ինչպիսիք են դիրքավորումը, գույնը և ֆոնտերը էջի բովանդակության մասերից, ինչպիսիք են պարբերությունը և նկարները։

Այսպիսով, ինչու՞ է CSS-ը լավ Google-ի համար

■ CSS-ը թույլ է տալիս օգտագործել ավելի փոքրածավալ ֆայլեր
■ CSS-ը թույլ է տալիս ավելի լավ ղեկավարել ձեր էջի կառուցվածքը
■ CSS-ը թույլ է տալիս թաքցնել որոշակի բովանդակություն բրաուզերներից, մինչդեռ այն տեսանելի կլինի Google-ի կողմից

Style-երը HTML էջից հանելով և առանձին ֆայլում (.css ֆայլ) տեղադրելով կարող եք կրճատել ձեր էջերում ամբողջական կոդի ծավալը։ Քիչ կոդերով էջերն ունեն ավելի փոքր ֆայլի չափեր և Google-ը նախընտրում է էջեր փոքր ֆայլի չափերով (ինչպես նաև շատ ուրիշ որոնման համակարգեր)։

Չնայած Google-ը սրա վերաբերյալ ինչ-որ որոշակի խորհուրդ չի տալիս՝ որոնման համակարգի օպտիմալացման անձնակազմը համաձայնության է եկել, որ 100KB-ը լավ վերին սահման է էջի չափի համար։

■ CSS-ը թույլ է տալիս կառուցել ձեր կայքն ըստ HTML ստանդարտների՝ առանց փոխելու էջի տեսքը։

Google-ը գնահատում է էջերը, որոնք լավ են կառուցված, թեև շատ դիզայներներ որքան հնարավոր է շատ անտեսում են ստանդարտները և ուղեցույցերը, քանի որ նրանք (սխալվելով) հավատում են, որ ստանդարտները տանում են դեպի թույլ կառուցվածք ունեցող էջեր։
CSS օգտագործելով դուք երբեմն կարող եք թաքցնել բովանդակություն որոշակի բրաուզերներից։ Օրինակ, դուք կարող եք ունենալ ինֆորմացիա, որ ցանկանաք ցույց տալ միայն տպված տարբերակով կամ կարող եք ցանկանալ, որ ինֆորմացիայի մի մաս ցուցադրվի միայն էկրանին և ոչ տպված եղանակով (օրինակ էջի նավիգացիան)։ Առավելությունն այն է, որ Google-ը դեռ կինդեքսավորի ամբողջ բովանդակությունը և դուք օգուտ կքաղեք դրանից։

Համատեղում բրաուզերների հետ

Դեռևս տարբեր բրաուզերներ ներկայացնում են CSS ստանդարտները տարբեր եղանակներով, մինչդեռ որոշ շատ հին բրաուզերներ ընդհանրապես չեն աշխատում CSS-ի հետ։ Համոզված եղեք, որ ձեր CSS-ը հնարավորինս շատ համատեղելի է տարբեր բրաուզերների հետ և որ ձեր HTML էջերը ընդունելի տեսք ունեն նույնիսկ առանց CSS-ի։


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան