
Եվ ինտերիերի դիզայներները, և տպման դիզայներներն աշխատելիս օգտագործում են ցանցեր: Եթե Դուք օգտագործեք ցանց Ձեր վեբ էջը կառուցելու համար, Դուք կստեղծեք դիզայն, որն ունի ճշգրիտ տեսք և հարմարավետ է մարդկանց մեծամասնության համար:
Ահա երկու գլխավոր քայլերը Ձեր կառուցվածքում ցանցեր օգտագործելու համար`
•Ստեղծեք ցանցը այնքան բաժանումներով, որքան Ձեզ անհրաժեշտ է և այնուհետև մի ավելացրեք պատահական գծեր Ձեր ցանցին: Ցանցի առավելությունը միօրինակությունն է:
•Տեղադրեք էլեմենտները Ձեր ցանցի գծերի վրա և համոզվեք, որ նրանք լրացնում են ցանցի գծերի լայնությունը և երկարությունը: