Call Us+374 60 52 55 00

Մեր առավելությունները

Ներկայումս գործող կազմակերպությունների կողքին ի՞նչն է առանձնացնում Իմփրեշն Վեբ Ստուդիոն։

Ինչո՞վ են տարբերվում մեր ծառայությունները։

1. Հարմարավետ դիզայն

Բիզնեսում հաջողության հասնելու հիմքը կազմում են ստեղծագործական մոտեցումն ու հարմարավետությունը։

Միայն լավ ծրագրավորումը բավարար չէ, որպեսզի Ձեր հաճախորդները վերադառնան Ձեր կայք։ Նրանք պետք է իրենց հարմարավետ զգան Ձեր կայքից օգտվելիս և միաժամանակ տպավորվեն կայքի տեսքով։

Մեր դիզայներական թիմը կարող է տրամադրել Ձեզ լուծումներ, որ կհամապատասխանեն գեղեցկության և կիրառման պարզության նշված պահանջներին։

Վեբ էջի բոլոր տարրերն օպտիմալացվում են արագ բեռնման և պարզ կիրառման համար, մինչդեռ արտաքին տեսքը մնում է պարզ և հստակ։

2. Բովանդակության կառավարման դյուրին համակարգ (CMS)

Օնլայն ծրագիրը պետք է լինի կիրառման համար բավականաչափ հեշտ, սակայն, միաժամանակ հզոր հնարավորություններ ունենա: Ծրագրավորման երկարատև աշխատանքներնի արդյունքում մենք ստեղծել ենք բովանդակության կառավարման հեշտ օգտագործվող համակարգ (CMS )։

Մեր բովանդակության կառավարման համակարգը թույլ է տալիս Ձեզ հեշտությամբ փոփոխել կայքի պարունակությունը։ Դուք կարող եք կայքում ունենալ անսահմանափակ թվով լեզուներ, բեռնել ցանկացած չափի և ֆորմատի նկարներ և դրանք ավտոմատ կերպով կօպտիմալացվեն ինտերնետի համար։

Մենք նաև բովանդակության կառավարման համակարգը կիրառելու ուսուցում կկազմակերպենք Ձեր աշխատակցի համար։

3. Տեխնիկական սպասարկման ծառայություններ

Մենք չենք ստեղծում կայքն ու անհետանում։

Փորձառու վեբ ծրագրավորողների մեր թիմը միշտ հասանելի է և պատրաստ աջակցել՝ նույնիսկ կայքի գործարկումից շատ ժամանակ անց։

Ինչո՞վ ենք մենք առանձնանում։

1. Մեծ փորձ

Կազմակերպության ստեղծումից ի վեր մենք աշխատել ենք միջազգային գործընկերների հետ և մեծ վստահություն ձեռք բերել նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդների կողմից։

2. Հուսալիություն

Մենք չենք խոստանում այն, ինչ չենք կարող անել և միշտ պատասխանատու ենք մեր խոստումների համար։

3. Ճկունություն

Հաճախորդների համար արժեքի ստեղծում և նրանց պահանջմունքների բավարարում. ահա թե ինչպիսին ենք տեսնում մեր բիզնեսը։ Ունենալով անհատական մոտեցում՝ մենք համապատասխանեցնում ենք յուրաքանչյուր լուծում Ձեր առանձնահատուկ պահանջմունքներին։

4. Տեխնիկական հմտություն

Մեր թիմը մշտականորեն ուսումնասիրում է արդիական միտումները, կիրառում է նորագույն տեխնոլոգիաներ և, հետևաբար, Ձեր կայքը մշտապես օպտիմալացվում է որոնման համակարգերի համար և, որ ամենակարևորն է, հասանելի է բոլորին։

5. Ուշադրություն յուրաքանչյուր մասնիկի նկատմամբ

Մեզ հետ աշխատելը Ձեզ համար դյուրին և հարմարավետ կլինի։

Մենք ուշադիր ենք յուրաքանչյուր դետալի նկատմամբ և սերտ համագործակցում ենք հաճախորդի հետ նոր նախագծի ստեղծման բոլոր փուլերում։ Այնպես որ, Դուք ստանում եք ավելի քան բավարարող արդյունքներ։ Այն, ինչ Դուք կստանաք մեզ հետ համագործակցության արդյունքում, անկասկած, կարտահայտի և կընդգծի Ձեր կազմակերպության ինքնությունը և կդառնա հզոր գործիք Ձեր նպատակներին հասնելու համար։

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հոդվածներ

Ֆեյսբուքյան վերջին նորությունները Ֆեյսբուքյան վերջին նորությունները Ֆեյսբուք սոցիալական կայքն իր օգտատերերին է առաջարկում նոր վճարովի ծառայություն՝ հաղորդագրությունների ուղարկում Մարկ Ցուկերբերգին երաշխավորված առաքումով:
13.01.13