Call Us+374 60 52 55 00

Twitter-ը ձեռք է բերել Hotspots.io-ն

Twitter-ը ձեռք է բերել  Hotspots.io-ն Twitter-ը  ձեռք է բերել  Hotspots.io-ն, մի կազմակերպություն, որը գնահատում է գովազդային արշավների արդյունավետությունը և օպտիմալացնում ներդրումների վերադարձը: 

Hotspots.io աշխատակիցները, որոնց հիմնական գործունեությունը կայանում է տարբեր վերլուծական գործիքների ստեղծման և դրանցով սոցիալական մեդիաների օպտիմալ և հավաստի վերլուծության մեջ, նշել են, որ պատրաստ են միանալու նոր աշխատանքային թիմին: Twitter-ի հետ համագործակցության շրջանակներում նրանց հիմնական նպատակը կդառնա նոր վերլուծական գործիքների ստեղծումը, որոնք կառաջարկվեն և' գովազդատու հաճախորդներին, և' գործընկերներին:

Գրեթե ամբողջ  2011 թվականը Twitter-ը ամբողջովին ներգրավված էր իր ծառայությունների մոնետիզացիայով, կարծես թե այդ քայլով նա փորձում է հայտնվել ֆինանսական նորություների լավագույն շարքում և ցույց տալ իր ֆինանսական վարկանիշը: Օրինակ, ի հայտ եկան նոր  վճարվող բրենդային հաղորդագրություններ, որոնք հայտնվում են նաև որոնման արդյունքներում որոշակի հարցումների դեպքում: Սա ևս հնարավորություն է խոշոր գովազդատուների և նրանց կողմից գովազդվող ծառայությունների համար:  

Աշնան սկզբին Twitter-ը թողարկեց նոր գովազդային ծրագիր, որի շրջանակներում, նորությունների տողում հայտնվում են նաև այնպիսի ֆիրմաների նորություններ, որոնց օգտատերերը նույնիսկ գրանցվաց չեն: Իսկ փետրվարին Twitter-ը գովազդի հնարավորություն ընձեռեց նաև փոքր բիզնեսի սեփականատերերին, մինչդեռ առաջ այդ ծառայությունից կարող էին օգտվել միայն խոշոր ֆիրմաները:

Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան