Call Us+374 60 52 55 00

Windows 8 OS նոր լոգոյով

Windows 8 OS նոր լոգոյով Windows 8 OS-ը՝ Microsoft ընկերության նոր օպերացիոն համակարգը, կներկայացվի հանրային փորձարկմանը նախ և առաջ բետա ռեժիմում: Իրադարձությունը տեղի կունենա փետրվարի 29-ին Mobile World Congress ֆորումի ժամանակ Բարսելոնայում, Իսպանիա: Ակնհայտ տարանջատում բոլոր հին օպերացիոն համակարգերից: Նոր Windows 8-ի հետ մեկտեղ,  Microsoft  ընկերությունը կներկայացնի  նոր լոգոտիպ: 

Նոր դիզայներական լուծումների մասին նշվել է Windows-ի պաշտոնական բլոգ  էջում: Pentagram բրենդայի ընկերությունը ամբողջովին հանձն է առել Windows 8-ի լոգոյի ստեղծման գործընթացը: Դրոշի չորս գույներ կնմանեցվեն նախկինում հայտնի Windows 1.0-ի խորհրդանշանին, որը վերհիշվեց նաև Windows 7-ի ժամանակ: Բայց այժմ, Windows 8-ում այն ենթարկվել է փոփոխությունների: Ինչպես հաղորդել է Microsoft-ի ներկայացուցիչը. "Սա պատուհան է, այլ ոչ թե դրոշ":

Բացի այդ, Windows 8 OS-ի օգտատերերը կարող են փոխել լոգոյի գույները, ինչպես իրենք ցանկանան: Երբ համակագչի ինտերֆեյսը ենթարկվի գունային փոփոխության օգտագործողի կողմից, նա նաև կարող է ընտրել լոգոյի գույները' " Վերջապես, սա անձնական համակարգիչ է": 

Առկա են նաև այլ հնարավորություներ, որոնք առաջարկվում են Windows 8 OS-ի կողմից: Սովորաբար համակարգիչը կոդավորումից հանելու համար, օգտագործողը պետք է մուտքագրի այն գաղտնաբառը, որն ի սկզբանե մտածվել է:  Windows 8-ի դեպքում օգտագործողը կարող է կատարել այդ ֆունկցիան նոր սենսորային կառավարման ֆունկցիաների միջոցով, որոնք արդեն իսկ հայտնի են օգտագործողներին սմարթֆոններից:
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան