Call Us+374 60 52 55 00

Google Օնլայն Ծառայությունները Փակվում են

Google Օնլայն Ծառայությունները Փակվում  են
Google Buzz, Code Search,University Research Program for Google Search, iGoogle social features, Jaiku և Google-ի կողմից մատուցվող ևս մի քանի առցանց ծառայություններ կդադարեցնեն իրենց գործունեությունը:
Վերջիններս համարվում են այն ծառայությունները, որոնք բավականաչափ կիրառելի չեն օնլայն շուկայում, և առավել ևս չեն համապատասղանում Google -ի չափանիշներին:
  • Google Buzzկփակվի գալիք մի քանի շաբաթվա ընթացքում: Հաշվի առնելով այն փաստը, որ շուկայում առկա է Google +, ապա խելամիտ է Google Buzz փակելու որոշումը: Այդ ընթացքում նոր հաղորդագրություններ մշակելը կլինի անհնարին, սակայն հին բովանդակությունը կշարունակի մնալ:
  • Code Search -ը և դրա API-ն կդադարեն գործել մինչ հունվարի 15, 2012 թ.
  • University Research Program for Google Search ծառայությունը, որն օգնել է շատ ակադեմիական հետազոտողների ստանալու API մուտք դեպի Google որոնման արդյունքներ, կդադարի գործել մինչ հունվարի 15, 2012 թ.
  • Բոլոր սոցիալական ֆունկցիաները, որոնք առկա են iGoogle-ում, ևս կփակվեն մինչ հունվարի 15, 2012: Եվ այս ամենը Google +-ի օգտին:
  • Jaiku սոցիալական թարմացումների ֆունկցիան, որը Google-ը ձեռք է բերել 2007թ. կդադարի իր գործունեությունը մինչ հունվարի 15, 2012 թ.

Բոլոր նրանց, ովքեր տվյալ ծառայությունների ակտիվ օգտագործողներ են համարվում, խորհուրդ է տրվում մինչև ծառայությունների դադարեցման վերջնաժամկտեը, հեռացնեն իրենց տեղեկությունները: Իհարկե, այն ծառայությունները, որոնք ներառում են ներկառուցված արտահանման հատկությունը, կարող են շարունակել իրենց նորմալ աշխատանքը, մինչև վերջնաժամկտեները:

Բացի վերոնշված ծառայություններից բազմաթիվ այլ Google-ի արտադրանքներ արդեն փակվել են: Google Labs-ը պաշտոնապես փակվեց այս հոկտեմբերի 14-ին: Boutiques.com եւ Like.com նույնպես փակվել են, սակայն նրանց կողմից հղումները ուղղված են դեպի Google Product Search:

Սպասենք Googleի գալիք նորություւներին:


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան