Microsoft-ը թողարկել է նոր կայք՝ ուղղված վերացնելու IE6 բրաուզերը

Microsoft-ը բացել է նոր վեբ կայք՝ ուղղված վերացնելու Internet Exploder 6 բրաուզերը, որը թողարկվել է 10 տարի առաջ։ Նոր կայքը նվիրված է նվազեցնել շուկայում IE6-ի մասնաբաժինը եւ խրախուսել օգտվողներին թարմացնել իրենց բրաուզերները։ IE6-ը դարձավ, կարելի է ասել, ամենահաջողված բրաուզերը պատմության մեջ, ինչը արժեցավ Microsoft-ին բավականին ժամանակ եւ ծախսեր։ Այժմ նա ստիպված է ամեն տարի միլիոններ ծախսել՝ փորձելով վերացնել իր բրաուզերի խոցելիությունը և ապահովելու համար անհրաժեշտ անվտանգություն։
Զարմանալի է, սակայն ինտերնետից օգտվողների 12%-ը դեռ չեն շտապում հրաժարվել IE6-ից։ Իրավիճակն ավելի վատ է այնպիսի երկրներում, ինչպիսին է, օրինակ, Չինաստանը, որտեղ օգտվողների 34,5%-ը դեռեւս նախընտրում են IE6 բրաուզերը։ Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Թայվանի, Սաուդյան Արաբիաի եւ Վիետնամի ավելի քան 10%-ը գերադասում է IE6-ը։
Իր նոր կայքում, IE6Countdown.com (« IE6 հետհաշվարկ»), Microsoft ընկերությունը ակտիվ կոչ է անում հրաժարվել հնացած Internet Explorer 6 բրաուզերից։ Այս ռեսուրսը նպատակն է նվազեցնել աշխարհում IE6-ի օգտագործողների թիվը մինչեւ 1%։
Հետ