Twitter Web Analytics

Twitter Web Analytics նոր վեբ-մարքեթինգային գործիք է, որը թողարկել է Twitter ընկերությունը այս
շաբաթ: Այս նոր ծառայությունը կհանդիսանա օգտակար գործիք կայքի պատասխանատուների համար,
ովքեր Twitter-ն օգտագործում են հիմնական միջոց ինֆորմացիայի տարածման համար:
Օնլայն մարքեթոլոգները հնարավորություն կունենան հավաքագրել ավելի շատ տվյալներ կայքի
տրաֆիկի/այցելությունների վերաբերյալ, որոնք հիմնականում ստացվում են Twitter-ի միջոցով:
Twitter Web Analytics առաջ է բերում նոր լուծումներ կայքի պատասխանատուների համար, և նրա կողմից առաջարկվող
նոր ծառայության միջոցով հնարավոր է դառնում պարզել.
- իրենց կողմից
տեղադրված գրառումը քանի անգամ է տարածվել Twitter միկրոբլոգային
համակարգում
- հստակ տեղեկատվություն այցելությունների վերաբերյալ ստացված Twitter-ից
- գնահատել Tweet
կոճակի էֆեկտիվությունը
Twitter ընկերությունը
իր հայտարարությունում նշել է այն մասին, որ իրենց հիմնական տեսլականը հանդիսանում
է օգնել հաճախորդներին հասկանալ և կարևորել Twitter-ը, ինչպես նաև այլ սոցիալական պլատֆորմեր: Ներկայումս
Web Analytics գործիքը գտնվում
է Բետա ռեժիմում, սակայն այն անվճար է և շատ շուտով կլինի հասանելի բոլոր կայքատերերին:
Գործիքի ծրագրային ապահովումն իրականացվել է BackType ընկերության կողմից, որը մասնագիտացված է սոցիալական
վերլուծությունների ոլորտում:
Ներկայումս BackType-ը հանդիսանում է Twitter
ընկերության մի մասնիկ, գործարք տեղի
է ունեցել այս տարվա հուլիսին:
Հետ