Call Us+374 60 52 55 00

Ինչպե՞ս պաշտպանել Ձեր կայքի բովանդակությունը

Ինչպե՞ս պաշտպանել Ձեր կայքի բովանդակությունը

Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ խոչընդոտել բովանդակության գողացումը և դարձնել այդ պրոցեսն ավելի դժվար։

Պաշտպանեք Ձեր կայքի հեղինակային իրավունքները
Եթե Ձեր վեբ կայքի բովանդակությունը պաշտպանված է, ապա Դուք կարող եք պաշտպանել այն մարդկանցից, որոնք բովանդակությունը բառ առ բառ կրկնապատկում են և տեղադրում իրենց կայքում՝ առանց Ձեզ որևէ գումար վճարելու։ Այցելեք հեղինակության իրավունքների գրասենյակի վեբ կայք՝ www.copyright.gov և գրանցեք այնտեղ Ձեր վեբ կայքը։ Խորհուրդ է տրվում ավարտել դիմումը Ձեր վեբ կայքը տեղադրելուց հետո՝ երեք ամիսների ընթացքում։ Դուք պետք է վճարեք գործընթացի մշակման գումար բոլոր այն էջերի համար, որոնք ուզում եք պաշտպանել։ Նաև ստեղծեք սկավառակ, որ պարունակում է Ձեր կայքի բոլոր ֆայլերի կրկնօրինակները և պահեք այն Ձեզ համար։ Ներմուծեք հեղինակային իրավունքների մետա տեգը Ձեր բոլոր այն վեբ էջերում, որոնք պարունակում են Ձեր կազմակերպության անվանումը կամ վեբ կայքի անվանումը։ Երբ դիմումն ընդունվի, Ձեզ կուղարկեն "գրանցման վկայական"։ Սա Ձեզ իրավունք կտա դատական գործ հարուցել ցանկացած անձի կամ կազմակերպության դեմ, որ գողանում է Ձեր աշխատանքը և փոխհատուցում պահանջել։ Ավելին, եթե Դուք շահեք գործը, նաև կկարողանաք փոխհատուցել իրավաբանի վճարները և Ձեր վնասները։


Վեբ կայքի կոդի փոփոխում

Հեռացրեք բոլոր ավելորդ տարածությունները (space) Ձեր կայքի HTML կոդում։ Սա կբարդացնի կոդի ընթեռնելիությունը և տեքստի առանձին մասեր գտնելը։ Այսպիսով, գողերին հեշտ չի լինի կրկնօրինակել Ձեր բովանդակությունը։ Այլ միջոց է՝ անջատել Ձեր կայքի աջ քլիք ֆունկցիան՝ օգտագործելով JavaScript։ Սա կխանգարի մարդկանց Ձեր կայքում տեքստ և նկարներ ընտրել և կրկնօրինակել դա ինչ-որ այլ տեղերում։


Տեքստի բովանդակության փոփոխում

Դուք կարող եք օգտագործել Photoshop կամ նկարի խմբագրման ցանկացած այլ ծրագիր և փոխել տեքստի էլեմենտները նկարի։ Ահա ինչպես կարելի է դա անել։ Նշեք տեքստը, որն ուզում եք փոխել։ Բացեք նկարի նոր ֆայլ և ընտրեք համապատասխան չափ, որ կընդգրկի տեքստը։ Պարզեցրեք տեստը (sharpen): Պահպանեք ֆայլը։ Մի մոռացեք, որ բարձր խտությամբ մեծ նկարները կարող են Ձեր վեբ էջերի գեներացումն ավելի դանդաղեցնել։ Դրա համար ավելի լավ է պահպանել տեքստերի նկարները միջին խտությամբ։ Երբ Դուք ֆայլն ավելացնեք վեբ կայքին, մարդիկ դեռևս կկարողանան տպել այդ ֆայլը։ Բայց հետո նրանք ստիպված կլինեն հավաքել դրա ամեն բառը՝ բովանդակությունն օգտագործելու համար։


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան