Call Us+374 60 52 55 00

Ինչպես կատարել կայքի դիզայնի վերափոխում

Ինչպես կատարել կայքի դիզայնի վերափոխում

Երբ և ինչպես անել դիզայնի վերափոխում
Լինում են շատ դեպքեր, երբ կայքի դիզայնի վերափոխումը կարող է լինել իդեալական տարբերակ և նաև իմաստուն։ Դիզայնի վերափոխման պահանջված մակարդակը կախված է այն բանից՝ որքանով "լավ է մշակված" օրիգինալ կայքը։

Կարևոր է հասկանալ պատճառը, թե ինչու՞ է առաջանում դիզայնի վերափոխման կարիք։ Այն կասի Ձեզ, պետք է ուղղակի փոխել տեսքը, թե՞ ամբողջությամբ վերափոխել այն։

Կարող են լինել մի քանի պատճառներ, որոնցով կայքը պետք է լավագույնս վերափոխել՝

Կազմակերպության կամ արտադրանքի վերաբրենդավորում (re-branding)։
Վերադիրքավորում շուկայում։
Վեբ կայքի թարմացում՝ վեբ ստանդարտներին բավարարելու համար։
Հասանելիության և ֆունկցիոնալության իրականացում։
Կայքի անաշխատունակության բարելավում։
Կայքի արտաքին տեսքի բարելավում։
Հասանելիություն։

Հասանելիությունը հանդիսանում է կարևոր հանգամանք կայքի դիզայնում։ Այն ոչ միայն որոշում է թրաֆիկի քանակը Ձեր կայքում, այլ նաև ազդում է անցումների ցուցանիշի վրա։

Նորաձևության հետևում
Ինտերնետ-կիբերտարածությունում տենդենցները գալիս և գնում են յուրաքանչյուր ժամը մեկ։ Իսկ տենդենցների հետ համաչափ քայլելու համար կատարվող կայքի դիզայնի վերափոխումը պրոցեսի վերջ չի ունենա։

Կարծիքների փոխհարաբերություն
Կայքի դիզայնը լավ կամ վատ անվանելու համար կան շատ եղանակներ։ Այն, ինչ դուր է գալիս պատվիրատուին, կարող է հակադրվել դիզայներին և այն, ինչ դիզայներներն առաջարկում են, կարող է դուր չգալ պատվիրատուին։ Այնուամենայնիվ, պարզ և հաճախակի շփումը հանդիսանում է բանալի՝ այսպիսի հարցերի լուծման համար։ Եվ կիրառողները, և այցելուները կայքի միակ դատավորներն են։ Մարդիկ հաճախ մոտենում են կայքին այնպես, ինչպես ոչ մի դիզայներ չի մտածի։ Որոշումների համար դատելու լավագույն ժամանակը սկիզբն է և պրոյեկտի իրականացման ողջ ընթացքը։ Դուք կարող եք նշանակել որոշակի նպատակներ և ցույց տալ պատվիրատուներին պրոյեկտների որոշ օրինակներ։ Քննարկել բոլոր հարցերը նրանց հետ հանդիպման ժամանակ և գալ մի տեսակետի։ Ավելի ուշ էտապներում հետադարձ կապը պետք է օգնի Ձեզ գնահատել, որքանով ճիշտ էր Ձեր որոշումը։

 


Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան