Call Us+374 60 52 55 00

SEO-ի հիմնական կանոնները

SEO-ի հիմնական կանոնները Հիմնական SEO-ն շատ հասարակ է և դյուրին։ Ահա գլխավոր կետերը, որոնց մասին պետք է մտածել, երբ Դուք դա անում եք ինքնուրույն։
1. Դուք կսկսեք դոմեյն անվան ռեգիստրացիայից, որը պետք է արտացոլի այն, ինչին նվիրված է Ձեր կայքը։ Դարձրեք այն հնարավորինս ավելի կարճ։ Օրինակ կարող եք անվանել էջերը Ձեր ապրանքներից կամ ծառայություններից մեկի անվամբ։
2. Հաջորդը, ինչին Դուք պետք է ուշադրություն դարձնեք, Ձեր կայքի անվանումն է (օրինակ՝ HTML-ի title տեգը), որն ունի որոշիչ դեր, թույլ տալով որոնման համակարգերին տեսնել, թե ինչի մասին է Ձեր էջը, և սա առաջին կետն է, որին նայում են որոնման համակարգերը՝ համապատասխանությունը որոշելու համար։ Ձեզ անհրաժեշտ է ավելի կարևոր բանալի-բառերը տեղադրել title տեգերում և պետք չի անհանգստանալ եզակի կամ հոգնակի թվի համար։
3. Նկարագրման տեգը (description tag) դեռևս օգտագործվում է որոշ որոնման համակարգերի կողմից՝ օգտագործողներին Ձեր կայքի մասին ինֆորմացիա արտացոլելու համար և նրանց օգնելու որոշել՝ գտել են արդյոք այն, ինչ փնտրում էին։ Շատ կարճ նկարագրության համար կարող է օգտագործվել alt տեգը։ Alt տեգերը թույլ են տալիս նկարագրել պատկերը կամ գրաֆիկական ֆայլը, երբ ինչ-որ պատճառով գրաֆիկան չի կարող գեներացվել։
4. Ձեր ողջ բովանդակության մեջ շատ բանալի-բառեր ունենալը լավ է, բայց ի նկատի ունեցեք, որ յուրաքանչյուր որոնման համակարգ ունի իր պահանջները, երբ խոսքն այն մասին է, թե քանի անգամ պիտի բանալի-բառը կամ արտահայտությունը լինի բովանդակության մեջ՝ համապատասխանելու համար։ Մոտ 5-ից 8 տոկոսների միջև սահմանը հանդիսանում է մոտավոր օպտիմալ մակարդակ. սա միշտ չի, որ հնարավոր է, և Դուք պարտավոր չեք սա անել։ Փորձեք չափից չանցնել, հակառակ դեպքում որոնման համակարգերը կարող են իջեցնել Ձեր արդյունքները։
5. Շատ որոնման համակարգեր որոշում են վեբ էջի կարևորությունն ըստ այլ կայքերից եկող հղումների քանակի և որակի։ Դուք պետք է ունենաք հղումներ դեպի որոշ կայքեր՝ կապված Ձեր կայքի հետ, բայց ոչ շատ։ Այս հղումների չափը նույնպես չի կարելի անցնել և փորձեք դրանք կապել Ձեր կայքի  բովանդակության հետ։ Նաև լավ է, եթե կայքերն օգտագործում են Ձեր բանալի-բառերը՝ որպես այս հղումների տեքստ։
Եթե Դուք հետևեք վերը նշված խորհուրդներին՝ Դուք կկարողանաք դա անել ինքնուրույն և անել լավ։ SEO-ն կարող է պահել Ձեզ ամենաբարձր դիրքերում այնքան ժամանակ, որքան ցանկանաք, եթե այն արված է ճիշտ։
Հետ

Պատվերի ձև

Անուն: 
Էլ-փոստ: 
Հեռախոս: 
Նախագծի տեսակը: 
 

Հետադարձ կապ

Հետադարձ կապ
+374 60 52 55 00
+374 55 52 55 00
info@impressionwebstudio.com
Վաղարշյան 12ա,
0012 Երևան, Հայաստան